Իսրայելը Իրանի հրթիռները որսալու համար օգտագործել է ամերիկյան ՀՕՊ համակարգերի զինամթերքի մեկ երրորդը          Նեթանյահուն հրաման է տվել ընդլայնել Լիբանանի հարավում գտնվող բուֆերային գոտին       Հալաբյան–Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet»-ը և «Kia»-ն, կա 3 տուժած    

06 նոյ 2018 19:40

Խանջյան փողոցում վեճն ավարտվել է դանակահարությամբ. միջադեպին մասնակցել է 9 երիտասարդ

Նոյեմբերի 5-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի, ձախ ազդրի վերին երրորդականի, պոչուկի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 18-ամյա Համլետ Ն.-ն:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ին, Խանջյան փողոցի թիվ 9 հասցեի դիմաց Համլետ Ն.-ն, 17-ամյա Դերենիկ Մ.-ն, 17-ամյա Ալբերտ Ս.-ն, 18-ամյա Արթուր Ա.-ն, 17-ամյա Նաիրի Ս.-ն եւ 17-ամյա Կարեն Ս.-ն վիճաբանել են 18-ամյա Նարեկ Կ.-ի, 18-ամյա Լեւոն Ս.-ի, 18-ամյա Կամո Կ.-ի հետ, ինչի ընթացքում Նարեկ Կ.-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Համլետ Ն.-ին:
Նարեկ Կ.-ն ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող սուր կտրող-ծակող գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր