15:30 - Պուտինից ներողություն չեմ խնդրել.Լուկաշենկոն ներողություն է խնդրել Փաշինյանից         14:55 - Ինչու՞ եք վախենում բելառուսներից.Լուկաշենկոն՝ Հայաստանին      14:36 - Լևոն Մնացականյանի խոսքը՝ ուղղված բանակի անձնակազմին    

09 նոյ 2018 16:07

Նախարար Արսեն Թորոսյանը խուսափում է հանդիպել, քննարկել ոլորտի խնդիրները՝ պատասխանելով խիստ զբաղված եմ. Տեսանյութ

Նախարար Արսեն Թորոսյանը խուսափում է հանդիպել, քննարկել ոլորտի խնդիրները՝ պատասխանելով խիստ զբաղված եմ. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը խոսեց դեղագործական ոլորտի խնդիրներից, ինչպես նաև Առողջապահության նախարարության վարած քաղաքականության խոչընդոտներից:
 
Սամվել Զաքարյանը անդրադառնալով  ՀՀ առողջապահության նախարարության փորձագիտական կենտրոնի գործունեությանը՝ նշեց, որ Հայաստանում դեղերի գրանցման պետական տուրքը կազմում է 900 հազար դրամ, սակայն անհասկանալի է այն, որ տվյալ դեղը վերագրանցելու համար դեղարտադրողները նորից  վճարում են նույնքան գումար. «Յուրաքանչյուր դեղ փորձաքննություն է անցնում ԱՆ դեղերի  և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում և այդ գումարը վճարում են այդ կենտրոնին: 5 տարի հետո նույն դեղը վերագրանցելու համար դեղարտադրողները նորից վճարում են 900 հազար դրամ: Եթե դեղի բաղադրությունում որևէ փոփոխություն չի եղել, ինչո՞ւ պետք է նորից նույնքան գումար վճարել: Փորձագիտական կենտրոնն ընդամենը պետք է մեկ թուղթ տպի, կնիք դնի ու տրամադրի ընկերություններին, մինչդեռ այդ թղթի համար նորից գանձում են 900 հազար դրամ»,-ասաց Սամվել Զաքարյանը:
 
Սամվել Զաքարյանը նաև նշեց, որ նախկինում պետությունը դեղամիջոցներ արտադրող տեղական ընկերություններին 750 հազար դրամի սուբսիդիա էր հատկացնում, սակայն այս սուբսիդավորումը չեղարկվել է 2 տարի առաջ. «Դրանից հետո, Առողջապահության նախարարության  հետ քննարկումներ են անցկացվել: Արդյունքում, մշակվել է նախագիծ, որի համաձայն, դեղերի կրկնակի գրանցման արժեքը 900 հազար դրամից պետք է նվազեցնեին 250 հազար դրամի: Նախագիծը 2,5 տարի դրված է իրավական ակտերի նախագծերի հրապարկման  միասնական կայքում:  Վեց ամիս առաջ նորանշանակ նախարարին նամակ ենք ուղարկել,  խոստացել են, որ այդ հարցին շուտափույթ լուծում կտան, բայց դեռևս ոչ մի քայլ չի արվել:  Սա մի խնդիր է, որի մասին անընդհատ խոսում ենք, անընդհատ խոստանում են, բայց ապարդյուն: Պարզապես պետք է քաղաքական  կամք դրսևորել  և այդ որոշումն ընդունել, որի  արդյունքում, տեղական արտադրողները մեկ թղթի համար կվճարեն  գոնե 250 հազար դրամ: Տեղական դեղ արտադրողներն այս տարի դեղերի վերագրանցման համար արդեն իսկ վճարել են 50 մլն դրամ:  Մինչդեռ այս գումարներն, կարող էին ծախսել  նոր աշխատատեղերի ստեղծման, նոր դեղերի արտադրության համար: Նախարարին հորդորում եմ, որ իր կառույցում գտնվող փորձագիտական կենտրոնի կոռուպցիոն երևույթներին հետամուտ լինի և պարզի, թե այդ գումարներն ինչի վրա են ծախսում»,- ասաց Սամվել Զաքարյանը: 
 
Սամվել Զաքարյանը անդրադարձավ նաև դեղերին փակցվող դրոշմապիտակներին. «Նախկին կառավարությունը 2014թ. դրա մասին նախագիծ է ընդունել, պատճառաբանելով, թե դրոշմապիտակների օգտագործումը  ստվերի կրճատման համար են դրել: Հայաստանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ դեղերին դրոշմապիտակ են փակցնում: 4 տարի է անցել, ՊԵԿ-ից պահանջում ենք, թե ինչքան է կրճատվել ստվերը,  ոչ մի տրամաբանական պատասխան չենք ստացել»:
 
Սամվել Զաքարյանը հավելեց նաև, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խուսափում է միության անդամների հետ հանդիպել, քննարկել ոլորտի խնդիրները, իսկ պաշտոնական նամակում գրված է եղել խիստ զբաղված եմ:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր