Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան          ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարում       Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան    

13 նոյ 2018 18:50

Յուրաքանչյուր 12-րդ կինը տառապում է սեքսուալ կախվածությամբ

Սեքսուալ կախվածությամբ է տառապում յուրաքանչյուր 10-րդ տղամարդը եւ յուրաքանչյուր 12-րդ կինը: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով Մինեսոտայի համալսարանի նոր հետազոտությունը:
Մասնագետները հայտնաբերել են, որ դժվար վերահսկվող սեքսուալ ցանկությունների դեմ պայքարող ամերիկացիների թիվը կարող է աճել: Ընդ որում՝ այս խնդիրը կարող է վերաբերել բնակչության տարբեր խմբերի, այդ թվում՝ սեռական եւ ռասայական փոքրամասնություններին:
Փորձագետները ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ սեքսի հանդեպ ամերիկացիների վերաբերմունքը վերջին մի քանի տասնամյակներին փոփոխություններ է կրել: Այսպես՝ եթե 1970-ական թվականներին ԱՄՆ-ում տղամարդկանց եւ կանանց մեծամասնությունը դրական չէր վերաբերվում մինչեւ ամուսնությունը սեքսին, ապա այսօր աճում է պատահական ինտիմ կապերի, նույնասեռական ամուսնությունների կողմնակիցների թիվը:
Մի շարք հոգեբույժներ, ծնողներ եւ հանրային առողջապահության փորձագետներ մտահոգված են այն հանգամանքով, որ սեքսուալ վարքագիծը վերահսկողությունից դուրս է գալիս: Որոշ փորձագետներ կարծիք են հայտնում, որ սեքսուալ կախվածությունը իսկական համաճարակի է նման, որի մասշտաբները շարունակում են աճել: Ընդ որում՝ բժիշկները եւ հետազոտողները տարբեր պատկերացումներ ունեն այն  մասին, թե հիպերսեքսուալությունն իրենից ինչ է ներկայացնում եւ արդյոք համարվում է հոգեկան խանգարում:
Նախորդ հետազոտություններում ԱՄՆ-ում հիպերսեքսուալության տարածվածությունը տատանվում էր մեծահասակ բնակչության շրջանում 1-ից մինչեւ 6 տոկոսի սահմաններում: Նոր հետազոտությանը մասնակցել է 18-ից մինչեւ 50 տարեկան 2325 մեծահասակ, որոնցից 50,5 տոկոսը կազմել են կանայք: Պարզվել է, որ տղամարդկանց 10,3 եւ կանանց 7 տոկոսը իրենց սեքսուալ ցանկությունների մշտական վերահսկողության պատճառով տառապում են դիսթրեսով:
Ուշագրավ է, որ այս հարցում ցուցանիշների միջեւ գենդերային տարբերությունն այդքան էլ զգալի չէ, չնայած մինչ այդ ընդունված կարծիքի համաձայն՝ հիպերսեքսուալությունը հատուկ է ավելի շուտ տղամարդկանց, քան կանանց: Իսկ հիմա գիտնականները վստահ են, որ կանանց շրջանում հիպերսեքսուալության տարածումը միայն կաճի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր