Թուրքիան բացե՞լ է Հայաստանի հետ սահմանը. թուրք դեսպանի՝ հրատապ հայտարարությունը

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Haqqin.az կայքը¸ վերը նշված լուրի հետ կապված խմբագրություն է զանգահարել Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի մամուլի խոսնակ Համիդ Կարադենիզը՝ խնդրանքով հրատապ հրապարակել դեսպանի հերքումը: Ըստ Կարադենիզի¸ Haberturk-ը ստիպված կլինի հեռացնել այդ լուրը կայքից առաջիկա ժամերին:
«Մի շարք ԶԼՄ-ի հրապարակումն այն մասին¸ որ Թուրքիան բացել է սահմանը հայկական բեռնատարների համար¸ չի համապատասխանում իրականությանը: Վրաստանում Թուրքիայի դեսպանության կողմից ՀՀ քաղաքացիներին տրված աշխատանքային վիզաները¸ հետագայում Տրապիզոնի նավահանգիստ ուղղվելու համար բեռնատար մեքենաներով չի հանդիսանում քննարկման առարկա»¸- ասվում է հաղորդագրության մեջ: