Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

23 նոյ 2018 20:50

Ինչպե՞ս է արծաթն ազդում մարդու վրա. մետաղի վտանգն ու օգուտը

Յուրաքանչյուր թանկարժեք մետաղ օժտված է բացառիկ էներգետիկայով։ Եթե այդ ուժը ճիշտ օգտագործես, կարելի է մեծ բարձունքների հասնել կյանքի այն ոլորտներում, որոնք դուք եք կառավարում։
Արծաթը հայտնի էր դեռ հնագույն ժամանակներից։ Նրանից զենք ու զրահ էին պատրաստում, խոհանոցային առարկաներ, հմայիլներ, թալիսմաններ և այլն։ Մինչ այժմ այդ մետաղն ակտուալ է։ Այն բացառիկ է ոչ միայն իր գեղեցկությամբ, այլև էներգետիկ հատկություններով։ Արծաթն օգնում է շատ մարդկանց հաջողակ դառնալ ու բախտավոր, իսկ դրա ազդեցությունը ուժեղացնել կարելի է ամենօրյա ծեսերով։
Արծաթի օգուտը
Այս ազնիվ մետաղը դարեր ի վեր պաշտպանիչ է համարվել։ Դեռևս հնագույն ժամանակներում մարդիկ հասկացել են, որ նրա հատկություններն ուղղված են մարդու առողջության պահպանմանը։ Այդպես էլ կա։ Նրա էներգիան ստեղծարար է ու կարգավորված։ Արծաթն օգտագործում են բոլոր ոլորտներում՝սկսած բժշկությունից ու ռազմական ոլորտից՝ մինչև էզոթերիկա։
Արծաթը մարդկանց պաշտպանում է անեծքներից ու, այսպես կոչված, աչքի ուժից։ Որպես պաշտպանիչ թալիսման՝ այն կրում են պարզ, բարակ շղթայի կամ սուր ծայրերով կախազարդի տեսքով։
Էզոթերիկ շրջանակներում այս մետաղը գնահատում են նրա՝ գիտակցությունն անսասան, ամբողջական ու պարզ ու սթափ պահելու հատկության համար։ Մտքի պարզությունն այն է, ինչ անհրաժեշտ է զգուշավոր ու պատասխանատու մարդկանց։
Եթե ձեր կյանքում շատ խնդիրներ կամ ձեզ վնասել ցանկացող մարդիկ կան, ապա արծաթը կարող է դրանց ազդեցությունն իջեցնել՝ հասցնելով նվազագույնի։
Գիտությունը հաստատում է, որ արծաթը շատ օգտակար է մարդու առողջության համար։ Մարդիկ արծաթյա գդալները կամ կենցաղային այլ պարագաներ նետում են ջրհորը՝ նրանում եղած ջուրն օգտակար միկրոէլեմենտներով հագեցնելու համար։ Այս մետաղից պատրաստված զարդերը բարձրացնում են իմունիտետը։ Արծաթը մաքրում է օրգանիզմն ու մարդու գիտակցությունը՝ նրան հոգեպես ավելի ուժեղ դարձնելով։
Արծաթն օգնում է չեզոքացնել նեգատիվ էմոցիաներն ու հեռացնել տիրոջ գլխի միջի վիրուսային ծրագրերը։ Եթե դուք զգում եք, որ ձեր ինքնագնահատականը չափազանց ցածր է, ապա փորձեք արծաթ ավելի հաճախ կրել։
Այս մետաղը հաջողություն է բերում դժվարին պահերին, այդ պատճառով էլ այն պետք է օգտագործեն նրանք, ով հաճախ է ռիսկի դիմում կամ գործ ունենում կասկածելի գործարքների հետ։ Եթե ձեր աշխատանքը կապված է մեծ ծանրաբեռնվածությունների հետ, էմոցիոնալ վնասվածքները և դեպրեսիաները կանխել նույնպես արծաթը կօգնի։
Եթե դուք ուզում եք արծաթն օգտագործել թալիսման քարերի հետ, ապա ամենահարմարը կլինի լուսնաքարը։ Վերջինիս ու արծաթի էներգետիկ հատկությունները շատ նման են։
Արծաթի վնասը
Արծաթը թուլացնում է մարդուն, օգնում կորցնել զգոնությունը։ Այն նյարդային համակարգի վրա հանգստացնող ազդեցություն ունի, բայց երբեմն դա տեղին չի լինում։ Ժամանակ առ ժամանակ «արծաթային» էներգետիկայի ավելցուկը հանգեցնում է սռեղծագործական լճացման։ Արվեստով կամ այլ կրետաիվ գործունեությամբ զբաղված մարդիկ պետք է խելամտորեն օգտագործեն արծաթի ուժը։
Այս մետաղի վտանգն ու նեգատիվն ակնհայտ չեն։ Արծաթը երբեք չի վնասի ձեզ, եթե դուք ուրիշների թալիսմանները կամ զարդերը չօգտագործեք։ Այս մետաղը մարդուն շատ շուտ է սովորում։ Այդ պատճառով էլ ինչ-որ մեկի տալ քո արծաթե թալիսմանը կամ այլ իր խորհուրդ չի տրվում։
Արծաթը երբեմն կարող է մարդկանց չափազանց զգուշավոր դարձնել, ինչը սիրո մեջ օգուտ չի բերում։ Երբ մենք փորձում ենք դուր գալ ինչ-որ մեկին, մեզ պայծառ ու վառ լինել է պետք, իսկ արծաթն այդ գունեղությունը մի փոքր խամրեցնում է։ Առաջին ժամադրության ժամանակ արծաթե զարդեր հաստատ չարժե կրել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր