Քամալա Հարրիսը հրապարակել իր առողջության վերաբերյալ բժշկական եզրակացությունը          Հոկտեմբերի 12-ից 13-ը վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչպես են արտահայտում իրենց նվիրվածությունը    

28 նոյ 2018 10:02

Սերժ Սարգսյանը ներողություն է խնդրել ՀՀԿ-ականներից, որ իր պատճառով հայհոյում են իրենց. «Հրապարակ»

Սերժ Սարգսյանը ներողություն է խնդրել ՀՀԿ-ականներից, որ իր պատճառով հայհոյում են  իրենց. «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 11-ին ՀՀԿ խորհրդի նիստի մասնակիցներից մեկը մեզ պատմեց, որ իրենց հատկապես զարմացրել է Սերժ Սարգսյանի երկար ելույթը՝ մոտ 2 ժամ տեւած, որի ժամանակ նա ամեն ինչից խոսել է, անգամ ներողություն է խնդրել ՀՀԿ-ականներից, որ նրանց վերջին ամիսներին այդքան հայհոյել են։ Կարծես հասկացրել է, որ ինքը գիտակցում է, որ իր պատճառով են նաեւ հայհոյում։ Բայց բոլորին զվարճացրել է Սերժ Սարգսյանի պատմությունը Տաճատ Վարդապետյանի մասին, երբ ՀՀԿ առաջնորդը Տաճատի ձայնով փոխանցել է իրենց երկխոսությունը։ Պատմել է, որ Տաճատ Վարդապետյանը եկել է իր մոտ եւ փորձել է համոզել, որ ինքը դավաճան չէ, չնայած անցել է իշխանության կողմը, այլ «ժողովրդի կամքն է կատարել, ժողովրդի թելադրանքով է գործել»։ Սերժ Սարգսյանը պատմել է․ «Ասեցի՝ Տաճատ, հայ ժողովրդի պատմության ընթացքում քանի՞ դավաճան գիտես։ Ասաց՝ շա՜տ։ Ասեցի՝ Տաճատ ջան, իսկ նրանցից քանի՞սն են խոստովանել, որ դավաճան են»։
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր