Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու          Պատերազմի դեպքում իրանցի պաշտոնյան սպառնացել է «սրբել, տանել» Ալիևի ռեժիմը, որը համագործակցել է Իսրայելի հետ 12-օրյա պատերազմում       Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ    

29 մայիս 2025 09:50

Աննա Վարդապետյանի եղբայրն ազատվել է աշխատանքից․ «Հրապարակ»

Աննա Վարդապետյանի եղբայրն ազատվել է աշխատանքից․ «Հրապարակ»«Հրապարակը» գրում է․ Մեր տեղեկություններով՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Տիգրան Վարդապետյանը, որը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի եղբայրն է, աշխատանքից ազատվել է։ Նորք-Մարաշի վարչական ղեկավար Միքայել Օհանյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ նա սեփական դիմումի համաձայն է ազատվել՝ 15-20 օր առաջ, տեղափոխվել է մասնավոր ոլորտ։ Տիգրան Վարդապետյանի փոխարեն նշանակվել է Արթուր Մաղաքյանը, որի մասին թաղապետն ասաց՝ մոտ օրերս կայքում կենսագրությունը կհրապարակվի։

Նշենք, որ Տիգրան Վարդապետյանը 2021-2022թթ․ աշխատել է «Մենեջմենթ սիսթեմզ ինթերնեշնլ»-ում (ԱՄՆ ՄԶԳ)` որպես փորձագետ (Սյունիքի մարզ): 2022-ին նշանակվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ, երբ քույրը Փաշինյանի օգնականն էր։ Իսկ երբ Աննա Վարդապետյանը նշանակվեց գլխավոր դատախազ, եղբայրն էլ սինքրոն առաջխաղացում ունեցավ՝ նշանակվելով թաղապետի տեղակալ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 29․ 05․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր