Կենդանակերպի նշանների սեռական զուգընկերներն ըստ համաստեղության          Վրաստանի իշխանությունները ինքնիշխանության իսկական դաս տվեցին աշխարհին       Երևանում և մարզերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով    

28 նոյ 2018 18:50

Դատարանը հաստատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի դատավճիռը

Մոսկվայի քաղաքային դատարանը օրինական է ճանաչել քրեական հեղինակություն Զաքարիա Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ) դատավճիռը, որը դատապարտվել էր մոտ 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում, դատարանի դահլիճից փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վճիռը հրապարակելիս Քալաշովը ցուցադրաբար խաչբառ էր լուծում:
Մոսկվայի Նիկուլինսկի դատարանը մարտի վերջին Քալաշովին դատապարտել էր 9 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկման, որը կրելու է խիստ ռեժիմի գաղութում, նրա մերձավոր համախոհ Անդրեյ Կոչույկովը (Իտալացի) գաղութ էր ուղարկվել 8 տարի 10 ամսով: Մնացյալ 12 ֆիգուրանտները դատապարտվել էին 7-ից մինչեւ 9 տարվա ազատազրկման:
Քալաշովը, Կոչույկովը եւ քրեական աշխարհի մի շարք այլ ներկայացուցիչներ ու ուժայիններ անցել են Ռուսաստանում կոռուպցիայի վերաբերյալ ամենահնչեղ դատավարություններից մեկով: Ներկայացված մեղադրանքների էությունը, որոնցից մի քանիսով արդեն դատավճիռներ են կայացվել, այն է, որ ՌԴ ՔԿ բարձրաստիճան սպաները կաշառքի դիմաց համաձայնվել են մեղմել մեղադրանքները եւ կալանքից ազատել Կոչույկովին, որը կալանավորվել էր մոսկովյան ռեստորաններից մեկի մոտ տեղի ունեցած հրաձգությունից հետո:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր