17:00 - ՄԻԵԴ–ի որոշումից ակնհայտ է դառնում, որ ընթացող գործով չի կարող կիրառվել 300.1-րդ հոդվածը         16:35 - Մեղմ ընթացքով կորոնավիրուսի ժամանակ ինչ ախտանիշ են հայտնաբերել բժիշկները      16:10 - Հարուստ Արևմուտքն արդեն սուր գործազրկության խնդրին է բախվել.Բելառուսում «տնտեսությունը չկանգնեցնելու» որոշումը ճիշտ էր    

29 նոյ 2018 18:16

Նիկոլ Փաշինյանի համար մեղադրանքների 17 կետանոց ցանկ են առանձնացրել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գավառում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց, որ խնդրել է առանձնացնել իրենց քաղաքական հակառակորդների կողմից հնչեցվող մեղադրանքները և այս քարոզարշավի շրջանակներում դրանց հերթով կանդրադառնա: Մեղադրանքների 17 կետանոց ցանկ են առանձնացրել:
«Այսօր ուզում եմ անդրադառնալ դրանցից մեկին՝ խոսում են իբր ներդրումային ծրագրերի բացակայությունից և ներդրումային անորոշությունից: Ես ուզում եմ այդ մեղադրանքին պատասխանել մի օրինակով, որը շատ հետաքրքիր կլինի հենց Գավառի շրջանի մեր ժողովրդին»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վարչապետ աշխատելու առաջին օրերից իրեն տեղեկացրել են, որ մի գործարար Հայաստան է ներկրում բամբակի սերմեր, որպեսզի փորձնական ցանք իրականացնի Արմավիրի մարզում, և մաքասյին մարմիններում ինչ-որ խնդիրներ են առաջացել: Հետաքրքրվել է, թե ինչ խնդիրներ կան, հանձնարարել է արագ խնդիրները կարգավորել և սերմերը թողնել Հայաստան:
"Դրանից հետո այդ գործարարը, ինչպես և պլանավորել էր, Արմավիրում իրականացրելց բամբակի ցանք: Եվ հիմա պարզվել է, որ բամբակը Արմավիրում սպասվածից շատ ավելի մեծ բերք է տվել: Ի՞նչ առնչություն ունի այս պատմությունը Գավառի հետ: Այդ գործարարը ծագումով գավառցի է, նա որոշել է ներդրումներ իրականացնել և Ծովազարդ գյուղում ստեղծել տեքստիլ գործարան, որտեղ բամբակից թել են մանելու, և սկզբնական շրջանում 400-600 աշխատատեղ կլինի, հետագայում պլանավորում է բացել 1200 աշխատատեղ: Ընդ որում, նա խոստանում է գործարանը բացել արդեն հունվարից: Եվ ես հույս ունեմ, որ սրանով Գավառը քայլ առ քայլ կվերագտնի արդյունաբերական կենտրոնի իր երբեմնի ավանդույթները”,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ իրենք որոշակի շտկումների ենթարկելով՝ վերակենդանացրել են նախկին ներդրումային ծրագրերից մեկը՝ Երևանում ջերմաէլեկտակայան կառուցելու ծրագիրը, որն իրականացնում է "Ռենկո” ընկերությունը: Առաջիկա հինգ տարիներին դրա շնորհիվ կբացվի 1000 աշխատատեղ:
"Մեր կառավարությանը մեղադրում են, որ իբր մեր օրոք երկու խոշոր գործարան է փակվել ՀՀ-ում: Մեկը Ալավերդու պղնձաձուլարանն է, մյուսը՝ Ամուլսարի հանքը: Մենք հյուս ունենք, որ Թեղուտի հանքն առաջիկայում կաշխատի, և նաև պղնձաձուլարանը կաշխատի, կամ էլ նոր պղնձաձուլարանի կառուցման ծրագիր կիրականացվի ՀՀ-ում”,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ Ամուլսարի մասով իրենց դիրքորոշումը հստակ ասել են՝ հանքավայրի շահագործումն իրենց համար ընդունելի կլինի այն ժամանակ, երբ կլինեն հստակ մանսագիտական երաշխիքներ, որ հանքի շահագործումը Սևանա լճին վնաս չի հասցնի:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր