ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

04 դեկ 2018 17:53

Բարելավիր վահանագեղձիդ աշխատանքը, ազատվիր խոլեստերինից, ավելորդ քաշից

Բարելավիր վահանագեղձիդ աշխատանքը, ազատվիր խոլեստերինից, ավելորդ քաշիցՀնդկական մեխակը իրենից ներկայացնում է նշտարանման տերևներով, փոքր սերուցքային-սպիտակ ծաղիկներով փնջած բույս։ Այն ուտելի պտուղներ ունի, որոնք երկարուկ ձև ունեն ու կարմրավուն գույն։
1. Խոհարարական արվեստում օգտագործվում են չորացրած ծաղիկները։ Դրանք ավելացնում են խավարտների մեջ, հաց ու բուլկեղեն թխելիս։
2. Մեխակի յուղն օժտված է ցավազրկող և հակասեպտիկ հատկություններով։ Այն կիրառում են գլխացավի, դաշտանային սպազմերի, կանդիդոզ ստոմատիտի, մրսածության, ատամնացավի ու կոկորդի բորբոքման դեպքում։
3. Բացի դրանից, այն կիրառվում է նաև օծանելիքի արտադրության մեջ, քանի որ մեխակն ունի կայուն ու ուժեղ բույր։
4. Հաստատված է, որ մեխակի յուղն ազդում է՝ որպես հակաօքսիդանտ։ Այն արտազատում է ջրածին ու քայքայում է պոլիչհագեցած ճարպերը՝ կանխելով մաշկի վաղաժամ ծերացումը։
5. Մեխակի թուրմը կիրառվում է՝ որպես բերանի խոռոչը ողողելու հեղուկ, որպեսզի չեզոքացվի բերանի տհաճ հոտը։ Այն խորհուրդ են տալիս օգտագործել հիպոթիրեոզի դեմ պայքարում, վահանաձև գեղձի ճիշտ կենսագործունեության համար։
6. Բացի դրանից, մեխակի թուրմը կարող է օգտագործվել խոլեստերինի մակարդակի վերահսկողության համար։
7. Այն գերազանց հարմար է սնկային հիվանդությունների ու մաշկային ինֆեկցիաների բուժման համար։
8. Շնորհիվ մեխակի հակաբորբոքային հատկությունների՝ այն կարելի է օգտագործել վիրուսային հիվանդությունների բուժման ժամանակ։
9. Որպես թեյ օգտագործվող մեխակի եփուկը մեծացնում է թքի և ստամոքսահյութի արտադրությունը։ Մասնակցելով մարսողական գործընթացին՝ այդպիսի թեյն արագացնում է ճարպերի քայքայման գործընթացը։ Դրա համար էլ այն օգտակար է նիհարել ցանկացողների համար։
Թեյը հեշտ է պատրաստել։ Պարզապես մեկ ճաշի գդալ հնդկական մեխակը լցրեք մեկ լիտր եռացրած ջրի մեջ ու մարմանդ կրակի վրա եփեք 10 րոպե։ Ապա քամեք ու արդեն կարող եք խմել։
Խորհուրդ է տրվում խմել օրական 3 բաժակ։
Այլ բաղադրիչների հետ համադրությունն ուժեղացնում է հնդկական մեխակի էֆեկտը։
Ձեզ ենք առաջարկում թեյի բաղադրատոմս, որը կարագացնի նյութափոխանակությունն ու կնվազեցնի ստամոքսի փքվածությունը։
Ձեզ անհրաժեշտ է 3 ճաշի գդալ մեխակ, դարչինի 3 ձողիկ, 3 ճաշի գդալ քերած կոճապղպեղ ու մեկ լիտր ջուր։
Ջուրը հասցրեք եռման աստիճանի մեխակի ու դարչինի հետ միասին, եփուկը վերցրեք կրակից ու ավելացրեք կոճապղպեղ։ Թողեք մնա 5 րոպե, ապա քամեք ու խմեք։ Այս թեյը կարող եք խմել թե սառը, թե տաք վիճակում։
Հակացուցումները՝
Խորհուրդ չի տրվում հղի կանանց, քանի որ այս թեյը հարուցում է արգանդի կրճատում, ինչը կարող է հանգեցնել պտղի կորստի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր