«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

05 դեկ 2018 09:13

Սպանություն Ջավախքում, համագյուղացիներն էլ այրել են սպանողի տներն ու մեքենաները. Տեսանյութ

Սպանություն Ջավախքում, համագյուղացիներն էլ այրել են սպանողի տներն ու մեքենաները. ՏեսանյութԴեկտեմբերի 3-ին Ջավախքի Փոկա գյուղում համագյուղացու հրազենային կրակոցից սպանվել է 1985 թվականին ծնված Խաժակ Թորոսյանը:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է 1986 թվականին ծնված Գալուստ Մկրտչյանին, որն էլ ընդունել է մեղադրանքը:
Սպանությունը Փոկայում տեղի է ունեցել վրեժխնդրության հողի վրա, այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: 
Դեկտեմբերի 3-ի, լույս 4-ի գիշերը համագյուղացիները՝ մասնավորապես մահացածի հարազատները վրեժխնդիր են եղել Գալուստ Մկրտչյանից: Նրանք այրել են Մկրտչյանների 2 առանձնատունն ու 4 ավտոմեքենաները։
Կատարվածից անմիջապես հետո Գալուստ Մկրտչյանի ընտանիքը տեղափոխվել է, նրանց գտնվելու վայրը հայտնի չէ:
Դեպքի առիթով ընթանում է քննություն: Հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի ՔՕ-ի 108-րդ հոդվածով՝ «Կանխամտածված սպանություն», որը պատժվում է 7-15 տարի ազատազրկմամբ:
Տեսանյութում Գալուստ Մկրտչյանի այրվող տներից մեկն է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր