Տեսանյութ.Արգելվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը Հայաստանից, քրեական հետապնդում է հարուցվել նրա նկատմամբ          Իջևան-Սևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած       «Սաշիկի 50-50»-ի միֆի տակ մնացած Նիկոլը իրական 50-50 է մտել Ալիեւի հետ՝ բոլորիս հաշվին, Հայաստանի հաշվին    

06 դեկ 2018 18:35

Արդարացրել են մանկապղծության գործով ներգրավված հոգևորականին

Արդարացրել են մանկապղծության գործով ներգրավված հոգևորականինԱվստրալիայի դատարանը բեկանել է 68-ամյա կաթոլիկ էքս արքեպիսկոպոս Ֆիլիպ Ուիլսոնի դատավճիռը, որը մեղադրվում էր քահանա պեդոֆիլ Ջեյմս Պատրիկ Ֆլետչերի մեղքը քողարկելու մեջ, հաղորդում է BBC-ն:
Ավստրալիայի հարավ-արևելյան նահանգներից մեկի դատավորը հայտարարել է, որ Ուիլսոնի մեղավոր լինելու հետ կապված «հիմնավոր կասկածներ ունի»:
Նշվում է, որ նախկին հոգևորականը բողոքարկել է դատարանի որոշումը՝ պահանջելով ապացուցել, որ նա թաքցրել է տեղեկությունն այն մասին, որ Ֆլետչերը 1970-ական թվականներին գայթակղել է 9 անչափահաս տղաների:
Քննիչ Ռոբերտ Սթոունի խոսքով, Ուիլսոնն իրոք քողարկել է Ֆլետչերին՝ այդ կերպ ցանկանալով պահպանել եկեղեցու հեղինակությունը: Մինչև այժմ նախկին արքեպիսկոպոսը տնային կալանքի տակ է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր