Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության          Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին       Տեսանյութ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Ազատության հրապարակում    

06 դեկ 2018 19:25

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի Բելառուսի ներկայացուցիչը. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է դառնալու Բելառուսի ներկայացուցիչը, հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Մենք, քիչ էր մնում, ՀԱՊԿ-ի անսպասելի նիստ անցկացնեինք։ Եվ, կարելի է ասել, լուծեցինք գլխավոր քարտուղարի նշանակման հարցը», - հայտարարել է Ա. Լուկաշենկոն՝ Սանկտ Պետերբուրգում։ Նրա խոսքը փոխանցում է «БелТА» գործակալությունը։
Ճշտող հարցին ի պատասխան Ալեքսանդր Լուկաշենկոն արձագանքել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի Բելառուսի ներկայացուցիչը։
«Այնպես, ինչպես ժամանակին ասում էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Բայց մենք պայմանավորվել ենք համակարգային ու սխեմատիկ՝ ինչպես է տեղի ունենալու այդ նշանակումը՝ անհատական հարցազրույց ՀԱՊԿ-ում յուրաքանչյուր ղեկավարի հետ ու նրանք ստորագերլու են այդ որոշումը», - նշել է Բելառուսի նախագահը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր