Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ       Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև    

13 դեկ 2018 17:40

Ընդեղեն, որը լուծում է նյութափոխանակության հետ խնդիրները, իջեցնում խոլեստերինի մակարդակը, ազատում հոդացավերից

Ընդեղեն, որը լուծում է նյութափոխանակության հետ խնդիրները, իջեցնում խոլեստերինի մակարդակը, ազատում հոդացավերիցԸնդեղենի այս տեսակն օգնում է ազատվել որովայնի փքվածությունից, գազերի կուտակումից, այրոցից: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մշկընկույզը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի, հատկապես օգտակար է նյութափոխանակության համակարգի համար:
Մշկընկույզը լավացնում է նյութափոխանակությունը, չեզոքացնում ավելորդ թթուները, կանխարգելում գազերի առաջացումը, որովայնի փքվածությունը, դիարեան: Ընդեղենի այս տեսակը նաև հակաբակտերիալ ազդեցություն ունի, կարող է օգտագործվել բերանի խոռոչի վարակների դեմ, ինչպես նաև՝ գինգիվիտի դեպքում:
Այս համեմունքը թուլացնում է մկանները: Կարող է օգնել նաև իջեցնել արյան մեջ խոլստերինի մակարդակը:
Մշկընկույզը կարող է հանգստացնել նաև նյարդային համակարգը, կարգավորել քունը: Այն կարող եք օգտագործել նաև իմունային համակարգն ամրացնելու նպատակով:
Մշկնկույզը կարող եք մանրացնել, խառնել արևածաղկի կամ ձիթապտղի յուղի հետ և օգտագործել արթրիտի, ռևմատիզմի, օստեոխոնդրոզի դեպքում: Այն կօգնի ազատվել ցավից և բորբոքումից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր