Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

14 դեկ 2018 13:55

Ադրբեջանում կա ատոմային ոլորտ, սակայն չկա գործող ԱԷԿ.Ռուսաստանն Ադրբեջանին առաջարկել է ԱԷԿ կառուցել

Ադրբեջանում կա ատոմային ոլորտ, սակայն չկա գործող ԱԷԿ.Ռուսաստանն Ադրբեջանին առաջարկել է ԱԷԿ կառուցել«Ռոսատոմ» ընկերությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկ է արել՝ կապված ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության հետ: Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, ասել է ատոմային ոլորտում իրազեկ աղբյուրը:
«Ադրբեջանում կա ատոմային ոլորտ, սակայն չկա գործող ԱԷԿ: «Ռոսատոմն» առաջարկություն է արել: Նրանք մտածում են: Մենք առաջարկել ենք 2 ճանապարհ: Դրանից մեկը՝ արագացված կերպով անմիջապես սկսելը: ԽՍՀՄ տարիներին այնտեղ նույնիսկ ընտրել էին հարթակ ԱԷԿ-ի կառուցման համար»,- ասել է աղբյուրը:
Աղբյուրի խոսքով՝ Մոսկվայի առաջարկած երկրորդ տարբերակը միջուկային ոլորտում համագործակցության աստիճանաբար աճն է:
Աղբյուրը նշել է նաև, որ երկու երկրների միջև արդեն նախնական բանակցություններ են անցկացվել, որոնց արդյունքում էլ «Ռոսատոմ»-ը մշակել է առաջարկություններն ու ներկայացրել Ադրբեջանի նախագահի քննարկմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր