Ադրբեջանում 3․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել          Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն, վիրավnր կա       9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն, ով քանի մանդատ ունի    

18 դեկ 2018 16:07

Տեսանյութ. Արտմիմիան հաղթող է ճանաչվել «Ժեստերի տարածքում» մրցույթային միջազգային փառատոնում

Տեսանյութ. Արտմիմիան հաղթող է ճանաչվել «Ժեստերի տարածքում» մրցույթային միջազգային փառատոնումՀայացք մամուլի ակումբում «Արտմիմիա» թատերախմբի ղեկավար Համլետ Չոբանյանը և խուլերի «Օվասիս» թատրոնի ղեկավար, մնջախաղաց Ռոբերտ Ծատուրյանը խոսեցին Մոսկվայում դեկտեմբերի 10-15-ը տեղի ունեցած «Ժեստերի տարածքում» մրցույթային թատերական առաջին միջազգային փառատոնի և Հայաստանի մասնակցության մասին:
 
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում դեկտեմբերի 10-15-ը տեղի է ունեցել «Ժեստերի տարածքում» մրցույթային թատերական առաջին միջազգային փառատոնը՝ թույլ լսողների, խուլերի, ինչպես նաև մնջախաղի թատերախմբերի մասնակցությամբ։ Հայաստանը ներկայացնող «Արտմիմիա» հավաքական թիմը հաղթող է ճանաչվել «Պլաստիկայի արտահայտչականություն» անվանակարգում՝ պրոֆեսիոնալ թատերախմբերի շարքում։
 
Մոսկվայում, «Միմիկայի եւ ժեստի թատրոնում» անցկացված յուրօրինակ փառատոնին մասնակցում էին ժեստերի լեզվով խոսող դերասաններ 5 երկներից՝ Ռուսաստանից, Հայաստանից, Մոնղոլիայից, Ռումինիայից և Բելառուսից։ 
Ավելի քան 250 մասնակիցներ համախմբող վեցօրյա փառատոնի նպատակը հատուկ կարիքներով մարդկանց ինքնարտահայտման հնարավորությունների ցուցադրումն է՝ ժեստերի և միմիկայի միջոցով։
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր