Կրшկnցներ՝ Երևանում, վնաuվածքներ ստացած տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մաhացել է          Հնդկաձավարի օգտակար հատկությունները, իսկ որոնք են չափից շատ օգտագործման վնասները       ՀՀ-ն այլևս այն երկիրն է, որտեղ «մեր ձևով կմասնակցենք Եկեղեցու պաշտպանությանը» արտահայտության համար շուրջ 80 օր անձը կարող է լինել կալանավորված    

19 դեկ 2018 18:35

Ընձառյուծը երեքամյա երեխային մոր աչքի առաջ հափշտակել և տարել է անտառ

Ընձառյուծը երեքամյա երեխային մոր աչքի առաջ հափշտակել և տարել է անտառՀնդկաստանում ընձառյուծը փոքրիկ երեխային քարշ է տվել անտառ և գլխատել, հաղորդում է Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսի Ջամու և Քաշմիրի նահանգում: Կենդանին մտել է տներից մեկի խոհանոց և տարել է երեքամյա Վասիմ Աքրամին: Այս ամենը տեղի է ունեցել երեխայի մոր աչքի առաջ, որը չի կարողացել որևէ բան անել: Որոշ ժամանակ անց անտառում հայտնաբերվել է գլխատված երեխայի մարմինը:
Տեղացիները կարծում են, որ սա գիշատչի առաջին զոհը չէ. վերջին երկու ամիսների ընթացքում նույն տարածքում ընձառյուծը ևս երկու մարդ է սպանել: Զոհերից մեկը 8-ամյա երեխա է: Մարդասպան կենդանուն որսալու և վնասազերծելու համար մի ամբողջ ջոկատ է հատկացվել: Ջոկատի անդամներից մեկը պնդել է, որ տեսել է կենդանուն, սակայն դեռ չի կարողացել որսալ:
Դեկտեմբերի կեսերին հաղորդվել է ընձառյուծի զոհ դարձած վանականի մասին, որն անտառ էր գնացել մեդիտացիայի նպատակով և գիշատչի զոհ դարձել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր