Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

20 դեկ 2018 14:00

Անի Լորակը՝ թուրք բիզնեսմենի հետ ամուսնալուծության մասին

Անի Լորակը՝ թուրք բիզնեսմենի հետ ամուսնալուծության մասինԱյս տարին ծանր էր Անի Լորակի համար. երգչուհին դիմել է թուրք բիզնեսմեն Մուրատ Նալչաջիողլուի հետ ամուսնալուծության նպատակով։ Վերջինս կնամոլ է, 2018թ. հուլիսին նրան նկատել են Կիեւի կակարոկե ակումբներից մեկում, ուր գրկախառնվում էր երիտասարդ աղջկա՝ Յանա Բելյաեւայի հետ։

Հետագայում պարզվեց, որ Բելյաեւան Նալչաջիողլուի սիրուհին է եւ պլաստիկ վիրահատության է դիմել նրա գումարով։ Ընդ որում, Բելյաեւան չի հաստատում, որ սիրավեպ ունի Լորակի ամուսնու հետ։ Նրա խոսքով՝ Մուրատին վաղուց է ճանաչում, եւ  հարաբերությունները պարզապես ընկերական են։ Չնայած դրան՝ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնում են, որ նրանք միասին են ապրում։ Զույգը բնակարան է վարձել Կիեւի  հեղինակավոր շրջաններից մեկում։
Լորակը չի հաշտվել դրա հետ, եւ այսօր արդեն հայտնի է դարձել, որ Անին ու Մուրատն ամուսնալուծվում են դեկտեմբերի 24-ին։

«Караван историй»-ին տված հարցազրույցում Անի Լորակը հայտնել է, որն այդ փորձությունն ամբողջությամբ փոխել է իր բնավորությունը։ Անին ներել է ամուսնուն։ Երգչուհու խոսքով՝ իրեն նեղացնողներին մտքում ասում է. «Բաց եմ թողնում։ Ներում եմ։ Շնորհակալ եմ։ Այս բառերն արտաբերելու դեպքում կփոխվի իրադարձությունների եւ մարդկանց ընկալումը…»




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր