17:04 - Տեսանյութ. ԱԳՆ կեղծիքի, Արցախի խնդրից շեղումների, Փաշինյանի օրակարգի մասին         16:40 - ԱՆ-ն հերքում է «Պյեռլուիջի Կոլինա» անունով քաղաքացի երեխա չի որդեգրել      16:19 - Տեսանյութ. Քրեական գործ հարուցող մարմինները իշխանության ազդեցության տակ են գտնվում․ Ռոբերտ Քոչարյան    

19 հոկ 2019 15:56

Անի Լորակն առաջին անգամ խոսել է ամուսնուց բաժանվելու մասին. այլեւս չի հավատում ամուսնությանը

2019թ.-ի սկզբին հայտնի դարձավ, որ Անի Լորակը տաս տարվա ամուսնությունից հետո որոշել է բաժանվել գործարար Մուրատ Նալչաջողլուից։ Երգչուհին, սակայն, վերապրածից հետո զգացմունքների մասին պատմել է միայն այժմ։

Անի Լորակի եւ Մուրատ Նալչաջողլուի հարաբերությունները սկսել են փչանալ դեռ նախորդ տարի՝ գործարարի ենթադրյալ դավաճանության մասին լուրերից հետո։ 2019թ.-ի ձմռանը զույգը պաշտոնապես ամուսնալուծվեց, եւ այդ ժամանակ 40-ամյա երգչուհին կյանքը սկսեց նոր, մաքուր էջից։ Հունիսին հայտնի դարձավ, որ Անին նոր սեր է գտել՝ ի դեմս Black Star-ի 26-ամյա պրոդյուսեր Եգոր Գլեբի։ Երկար ժամանակ Լորակը գերադասում էր չխոսել ամուսնալուծության մասին։ Նա բավարարվում էր միայն մշուշոտ մեկնաբանություններով այն մասին, որ ամուսնուց բաժանվելուց հետո իրեն նորովի է զգում։ «ОК!» ամսագրին տված վերջին հարզացրույցում Անին անկեղծորեն պատմել է այն մասին, թե ինչ զգացմունքներ է ունեցել Մուրատից ցավոտ բաժանման ընթացքում։

«Ամուսնալուծությունը տանջալից էր։ Ես չեմ հավատում, երբ ինչ-որ մեկն ասում է, որ բաժանությունը հաճելի է եղել ու թեթեւ։ Ցանկացած ամուսնալուծություն ողբերգություն է. դա ցավոտ է, տխուր, դա... հիասթափություն է։ Այո, դու հիասթափություն ես ապրում... մտերիմ մարդուց։ Ես լավատես եմ, ես մինչեւ վերջ փորձում էի փրկել եւ ինձ համոզում էի,որ ամեն ինչ լավ կլինի, որ կկարգավորվի»,- ասել է երգրչուհին։ Ամեն դեպքում, զույգն ամուսնալուծվել է։ Նրանք փորձել են 8-ամյա դստերը՝ Սոֆյային պատրաստել դրան. երգչուհին համոզված է, որ մեծահասակների ոչ մի գժտություն չպետք է անդրադառնա երեխայի հոգեբանութան վրա։ Լորակը հավելել է, որ ամեն դեպքում հայրը մեծ մասնակցությունը չի ունեցել դստեր կյանքին, այնպես էր բաժանումնից հտո շատ բան չի փոխվել։

«Հայրիկը կարծես հյուր լիներ տոնին. այսօր նա նույն կերպ է շարունակում հայտնվել»,- հայտնել է արտիստը։ Անին պատմել է նաեւ նոր հարաբերությունների մասին։ Երգչուհու խոսքով՝ իր ու Եգոր Գլեբի միջեւ համակրանքն առաջացել է Կիեւում առաջին հանդիպման պահին։ Աստղի սիրելին հիասքանչ հարաբերություններ ունի նրա դստեր հետ։
Միայն թե Անին մոտ ապագայում չի ծրագրում ամուսնանալ։ Նա խոստովանել է, որ այլեւս չի հավատում ամուսնությանը։




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր