Ով լինի՝ դիմանա.երեկ՝ ուշ երեկոյան Մանվել Գրիգորյանը վատացել է
«Ես ասեմ, Մանվել Գրիգորյանը առողջության հետ կապված որոշակի խնդիրներ ունի, երեկ՝ ուշ երեկոյան բժշկական միջամտություն է եղել»,- այս մասին այսօր իր հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը։ Իսկ այն հարցին ի պատասխան, թե ճի՞շտը են տեղեկությունները, որ Գրիգորյանի մի զանգով իր թիմակիցները կարող են զինվել, Բաղդասարյանը ասաց, որ դրանք սադրիչ լուրեր են։
«Լիազորված եմ տեղեկացնելու, որ դրանք սադրիչ հայտարարություններ են, և Մանվել Գրիգորյանի հետ բացարձակ աղերս չեն կարող ունենալ։ Իմ պաշտպանյալի հետ զրուցել ենք, թե գործի շրջանակներում, և՛ հետագայի հետ կապված, և նման մարտավարական բաներ գոյություն չունեն, այդպիսի հայտարարությունները բացարձակ աղերս չեն կարող ունենալ իմ պաշտպանյալի հետ»։
Իսկ թե ինչպե՞ս է Գրիգորյանը վերաբերում իր կալանավորումը պահանջող բողոքի ակցիաներին, ասաց, որ կճշտի և կասի։