17:40 - Սերժի կոշիկները հագովդ չեն՝ ոտքերդ սեղմում են, էդ կոշիկներով երկար ճանապարհ չես գնա         17:15 - Կինը մասնատել է հարևանին ու երթուղային տաքսիով մաս-մաս տեղափոխել տարբեր վայրեր      16:42 - Ադրբեջանը չի էլ թաքցնում, թե ինչ գործողությունների է գնալու. իսկ բանակցային հարցի շուրջ մեր պաշտոնական դիրքորոշումը ո՞րն է    

25 դեկ 2018 16:50

Գլենդելի հայ իրավաբանն իրեն մեղավոր է ճանաչել փողերի լվացման մեջ

Գլենդելի հայ իրավաբանն իրեն մեղավոր է ճանաչել փողերի լվացման մեջԳլենդելի հայազգի իրավաբան Արթուր Չարչյանն իրեն մեղավոր է ճանաչել փողերի լվացման և ԱՄՆ Սոցիալական ապահովության վարչությանը կեղծ տվյալներ ներկայացնելու մեջ:
Չարչյանը մեղադրվում է խարդախության սխեմային մասնակցության համար, որի արդյունքում 14 միլիոն դոլարի չափով միջոցներ են լվացվել, ինչպես նաև Ներքին եկամուտների ծառայությունից հարկային փոխհատուցում ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կեղծ անձնագրերի և անձը հաստատող կեղծ փաստաթղթերի միջոցով անհատական ​​տվյալների գողության համար, հաղորդում է The Global Dispatch-ը:
Չարչյանը մասնակցել է մի սխեմայի, որտեղ նա օգտագործել է հաճախորդների երկու վստահված բանկային հաշիվները` մոտ 549,000 դոլարի լվացման համար, որը ստացել է անձնական տվյալների զանգվածային կողոպուտի արդյունքում:
Հայաստանի Հանրապետության կեղծ անձնագրերի կիրառմամբ խարդախության սխեմայի հետաքննության շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 17 անձի, այդ թվում, Չարչյանի նկատմամբ: Տասնմեկ հանցագործներ դատապարտվեցին: Չարչյանն իր գործընկերներից կտրոններ է ստացել, դրանք փոխանցել իր հաճախորդների վստահված հաշիվների վրա, իսկ հետո դուրս գրել ելքային կտրոնները: Նա խոստովանել է, որ փողի լվացման գործարքից վերցրել է 10 տոկոսի վճար:
Դատարանը հայի նկատմամբ դատավճիռ կկայացնի 2019թ. սեպտեմբերին, նրան 15 տարվա ազատազրկում է սպառնում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր