ԲԿ տնօրենները՝ ՔՊ թեկնածուներ, հին ու բարի ավանդույթները ոչ միայն շարունակում են, այլև կատարելագործում. «Հրապարակ»          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել փետրվարի 10-ի համար       Արփինե Սարգսյանի հետ հանդիպումը թեժ է եղել. ՆԳՆ-ն գործի է անցնում. «Ժողովուրդ»    

25 դեկ 2018 18:35

ՀԱՊԿ-ում Զասի թեկնածությանը չի քվեարկել միայն Հայաստանը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասին նշանակելու որոշման նախագիծը ստորագրել են կազմակերպության 6 անդամ պետություններից 5-ի ղեկավարները։ Մնացել է միայն Հայաստանը։ Այս մասին այսօր տեղեկացրել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զեյնետդինովը։
Նա հայտնել է, որ ստորագրությունները հավաքվել են անհատական կարգով՝ Զասի հետ առանձին հանդիպումների ժամանակ։ Զեյնետդինովը տեղեկացրել է, որ թեկնածուն դեկտեմբերի 12-20 ժամանակահատվածում հանդիպել է 5 պետությունների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների հետ։
Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը հետաձգվել է անհայտ ժամկետով։
Հիշեցնենք, որ հայկական կողմը Զասի թեկնածությանը դեմ է, քանի որ պնդում է սեփական թեկնածուի նշանակումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր