Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

26 դեկ 2018 20:05

Կանկար. 4 օգտակար հատկություն, որոնք կզարմացնեն ձեզ

Կանկար. 4 օգտակար հատկություն, որոնք կզարմացնեն ձեզՕգտակար է լյարդի առողջությանը: Կանկարը հարուստ է մագնիումով և կալիումով, ինչպես նաև նյութով, որը դրական ազդեցություն է ունենում լյարդի աշխատանքի վրա:
Խթանում է լեղու արտադրությանը:
Օրգանիզմին օգնում է վերամշակել ճարպերը:
Կանխարգելում է դեղնածության առաջացումը:
Օգնում է պայքարել լյարդի բորբոքման դեմ:
Նպաստում է լյարդի հյուսվածքների վերականգնմանը՝ այն մաքրելով ծանր մետաղներից և այլ թունավոր նյութերից, որոնք խանգարում են լյարդի աշխատանքին:
Կանկարի պարբերական օգտագործումն օգնում է պայքարել լյարդի ճարպակալման դեմ, նպաստում խոլեստերինի մակարդակի նվազմանը:
Օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից: Մասնագետները խորհուրդ են տալիս կանկարը սննդակարգ ներառել, եթե ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Կանկարը բավական մեծ քանակով բջջանյութ է պարունակում, որը երկար ժամանակով հագեցածության զգացում է հաղորդում, օգնում պայքարել օրգանիզմում հեղուկի և տոքսինների կուտակման դեմ: Կանկարը նյութեր է պարունակում, որոնք խթանում են լեղու արտադրությունը, ինչն օգնում է վերամշակել ճարպերը:
Օգնում է դիաբետի դեմ պայքարում: Կանկարն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը: Բացի այդ՝ այս բանջարեղենը հարուտ է սննդարար նյութերով, օրգանիզմին էներգիա է հաղորդում:
Օգնում է օրգանիզմը մաքրել տոքսիններից: Կանկարն օգնում է մաքր
ել օրգանիզմը, նպաստում է նյութափոխանակությանը, ինչպես նաև օրգանիզմից տոքսինների ու ավելորդ ճարպերի դուրսբերմանը: Այն նպաստում է նաև սննդարար նյութերի յուրացմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր