Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

27 դեկ 2018 11:43

Սիրո մեջ հպարտությունը կնոջ համար ավելի վտանգավոր է, քան տղամարդու. Մառլեն Դիտրիխի հիշարժան արտահայտությունները

Սիրո մեջ հպարտությունը կնոջ համար ավելի վտանգավոր է, քան տղամարդու. Մառլեն Դիտրիխի հիշարժան արտահայտություններըԴեկտեմբերի 27-ին լրանում է հայտնի գերմանացի դերսանուհի Մառլեն Դիտրիխի 117-ամյակը: Այս կապակցությամբ հիշենք նրա հայտնի արտահայտությունները:
«Եթե դուք ժամը 7-ի փախարեն վերադառնում եք 9-ին, իսկ նա դեռ չի զանգահարել ոստիկանություն, ուրեմն սերը արդեն անցել է»:
«Յուրաքանչյուրը, ով հրապուրվել է, ցանկանում է ինքը հրապուրել»:
«Կարմիր զգեստները պետք է գնել մեծ զգուշությամբ, և հագնել այն հաճախ չարժե: Կանանց, ովքեր գնում են այդպիսի զգեստ կարելի է հասկանալ: Տղամարդիկ միշտ հետաքրքրվում են՝ իսկ ով է այն աղջիկը կարմիր զգեստով»:
«Կանայք, անխոս, տղամարդկանցից խելացի են: Դժվար թե, գտնվի կին, ով խելքահան լինի տղամարդուց միայն նրա գեղեցիկ ոտքերի համար»:
«Կնոջ համար գեղեցկությունը խելքից կարևոր է, քանի որ տղամարդկանց ավելի հեշտ է նայել, քան մտածել»:
«Կանայք բաժանվում են երկու տեսակի՝ մտացրիվ, ովքեր մշտապես մոռանում են ձեռնոցները բազմոցի վրա, և ուշադիրներ, ովքեր անպայման մեկը տուն են բերում»:
«Ավելի լավ է գնել մեկ զույգ լավ կոշիկներ, քան երեք զույգ վատը»:
«Միայն կինը կարող է մեկ այլ կնոջը միկրոսկոպիկ ճշտությամբ ուսումնասիրել»:
«Սերը այս կամ այն քաղաքի հանդեպ բացատրվում է զգացմունքներով, որոնք այնտեղ ունեցել եք, այլ ոչ հենց քաղաքով»:
«Գրեթե յուրաքանչյուր կին ցանկանում է հավատարմություն պահել, դժվարությունը կայանում է այնպիսի տղամարդ գտնելու մեջ, ում կարելի հավատարիմ լինել»:
«Տգեղ աղջիկներին ավելի հեշտ է համեստ կյանք վարել»:
«Իրական կինը չի անհանգստանում, նա անհանգստացնում է»:
«Ընկերը նա է, ում դուք կարող եք զանգահարել առավոտյան ժամը 4-ին»:
«Կարևոր է իմանալ սեփական աքիլեսյան գարշապարը և թույլ չտալ ուրիշներին դիպչել դրան»:
«Ուռեցրած շրթունքները ինձ դուր չեն գալիս, սակայն շատ տղամարդկանց նրանք գրավում են: Այնպես որ, շարունակեք ուռել»:
«Մարդիկ ինձ վրա նայում են ինչպես թենիսի գնդակի, միայն աչքերով ոչ թե աջ և ձախ են տանում, այլև վերև-ներքև»:
«Լեզուն ատամների ետևում պահեք, եթե ձեզ դուր չեկած առաջարկի փոխարեն չեք կարող առաջարկել այլ բան»:
«Սիրո մեջ հպարտությունը կնոջ համար ավելի վտանգավոր է, քան տղամարդու: Եթե պետք է փրկել իրավիճակը, տղամարդը ավելի հեշտ և արագ է մոռանում իր հպարտության մասին»:
«Բարի լինելը շատ հեշտ է: Ուղղակի պետք է պատկերացնել ձեզ այլ մարդու փոխարեն, մինչև նրան դատելը»:
«Քնքշությունը սիրո ամենալավ ապացույցն են, քան ամենակրքոտ խոստումները»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր