Բաքուն կփորձի օգտվել ՀՀ-ՌԴ շփումներում տարաձայնություններից և հարձակվել․ «Կոմերսանտ»

«Տարածաշրջանի մասնագետները, որոնց հետ ես շփվել եմ վերջին ժամանակներս, վստահեցնում են՝ մեծ հավանականություն կա, որ Բաքուն կփորձի օգտվել տարաձայնություններից, որոնք առաջացան Հայաստանի նոր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի՝ Կրեմլի հետ ունեցված հարաբերություններում, և կոնֆլիկտի գոտում հարձակում կգործի՝ ակնկալելով վերադարձնել տարածքների մի մասը, որոնք կորցրել է 1990-ականների սկզբին։
Այդ դեպքում գլխավոր ուժը, որը կկարողանա հանգցնել հարավկովկասյան հրդեհը, կդառնա Մոսկվան։ Սակայն նա սկզբի համար պետք է ինքն իրեն հարցնի՝ որքանո՞վ կլինի Հայաստանի աջակցությունը փոփոխված իրավիճակներում, երբ Երևանի նոր առաջնորդը Կրեմլի հետ հարաբերություններում շատ ավելի անկախ և քննադատաբար է տրամադրված, քան նրա նախորդները։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի համար համաշխարհային քաղաքականությունը 2019 թվականին կհիշեցնի ականապատ դաշտ։ Եվ մնում է միայն հուսալ, որ այդ դաշտով նա կկարողանա անցնել նվազագույն կորուստերով»,- նշում է հոդվածագիրը։