Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

27 դեկ 2018 20:50

Ռուսաստանում օտարերկրացիներին կարգելվի տաքսի վարել

Ռուսաստանում օտարերկրացիներին կարգելվի տաքսի վարել2019 թվականին Պետդուման ընդունելու է օրենք, որով արգելվելու է օտարերկրացիների կողմից տաքսի վարելը Ռուսաստանի տարածքում, եթե նրանք ՌԴ քաղաքացի չեն։ Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի՝ տրանսպորտի հարցերի հանձնաժողովի ղեկավարը։
«Մենք առաջին ընթերցմամբ ընդունել ենք տաքսիներ վարելու մասին օրենքը, և հուսով եմ՝ 2019 թվականին մենք կլրամշակենք ու վերջնական տեսքով կընդունենք մարդատար տաքսիների մասին օրենքը»,- ասել է հանձնաժողովի ղեկավար Եվգենի Մոսկվիչևը։
Նա տեղեկացրել է, որ վստահաբար լրամշակված տարբերակում կլինեն պատգամավորների առաջարկները, որոնց թվում է նաև օտարերկրացիների կողմից տաքսի վարելն արգելելու մասին նախաձեռնությունը։ Պատգամավորը տեղեկացրել է, որ տրանսպորտային այլ միջոցների դեպքում նման սահմանափակում չի մտցվի, որովհետև մյուս ոլորտներում կա խիստ կանոնակարգում ու հսկողություն, և հետևաբար նման խիստ սահմանափակման կարիք չի լինի։
Հիշեցնենք, որ օտարերկրացի վարորդների վերաբերյալ այս նախաձեռնությունից բացի, Ռուսաստանի իշխանություններն օտարերկրացիների աշխատանքն իրենց երկրում աստիճանաբար սահմանափակում են նաև այլ մեթոդներով, որոնցից մեկն էլ տարբեր մասնագիտություններով աշխատող մարդկանց քվոտաների տրամադրումն է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր