Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

28 դեկ 2018 12:20

Ինչու են կանայք գոռում սեքսի ժամանակ. գիտնականներ


Ինչու են կանայք գոռում սեքսի ժամանակ. գիտնականներԸնդունված է համարել, որ սեռական հարբերության ժամանակ կինը տնքում կամ գոռում է հաճույքից: Իսկապե՞ս դա այդպես է: Հնարավո՞ր է սա կառավարել: Բժիշկները հարցում են անցկացրել 18-48 տարեկան 71 ակտիվ հետերոսեքսուալ կանանց շրջանում՝ հարցնելով, թե ամենից հաճախ ինչո՞ւ են նրանք տնքում սեքսի ժամանակ, հայտնում է diapazon.kz-ը: Պարզվել է, որ ոչ միշտ և ոչ բոլոր կանայք են նույն կերպ տնքում սեքսի ժամանակ: 66% դեպքերում կինը տնքում է, որպեսզի արագացնի իր զուգընկերոջ կուլմինացիայի պատը: Կանանց 87%-ը խոստովանել է, որ առավել հաճախ տնքում է տղամարդու ինքնագնահատականը բարձրացնելու համար: Հարցվածների գրեթե 100%-ն ասել է, որ իրենք թեկուզ մեկ անգամ տնքացել են ձանձրույթից, ցավից կամ սեքսի ժամանակ այլ տհաճ զգացողություններից ազատվելու համար: Հոգեբանների խոսքով` տնքոցները սեքսի ժամանակ կարևոր տարր են սեռերի հարաբերություններում, ինչն էվոլյուցիայի է ենթարկվել: Սկզբում կինն իսկապես տնքացել է հաճույքից՝ օրգազմի ժամանակ, և դա որոշիչ էր, թե որքանով է տղամարդն ունակ բավարարել իր զուգընկերուհու ցանկությունները: Ժամանակի ընթացքում տնքոցների սոցիալական գործառույթը վերածվել է կնոջ և տղամարդու հարաբերությունների պահպանման մեխանիզմի: Փորձագետների խոսքով` ի տարբերություն կանանց օրգազմի` բավական դժվար է գծել իրական և շինծու տնքոցների սահմանը: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն իրենք չեն կարողանա լիովին անկեղծորեն ասել, թե կոնկրետ այդ անգամ որքանով անկեղծ են եղել իրենց տնքոցները: Սեքսի ժամանակ տնքոցների բացայակայությունը կարող է խոսել կնոջ տարբեր բարդույթների մասին, և առաջին հերթին` անլիարժեքության բարդույթի, ինչպես նաև նրա փորձի բացակայության մասին: Տնքոցների տեսակն ու «ուժգնությունը» կարող են կախված լինել նաև զուգընկերոջից, նրա տրամադրվածությունից, վարվելաձևից, նաև հենց սեռական ակտի բնույթից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր