Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

09 փետ 2024 20:15

Ամենից հաճախ ստացվող վնասվածքները՝ սեքսի ժամանակ

Ամենից հաճախ ստացվող վնասվածքները ՝ սեքսի ժամանակՄեծ Բրիտանիայում հարցում են անցկացրել ու պարզել, թե այս երկրի բնակիչներն ամենից հաճախ ինչ վնասվածքներ են ստանում սեքսի ժամանակ։ Հետազոտության արդյունքներով կիսվել է Metro-ն։

Lovehoney-ն ամբողջ երկրում հարցում է անցկացրել երկու հազար մարդու մոտ և պարզել, որ բրիտանացիների 37 տոկոսը վիրավորվել է սեքսի ժամանակ: Նման դեպքեր են հայտնել հարցված տղամարդկանց 39 տոկոսը և կանանց 36 տոկոսը: Ամենից հաճախ ինտիմ հարաբերություններն ավարտվում էին տարբեր տեսակի վնասվածքներով 35-ից 44 տարեկան մարդկանց մոտ։

Ամենատարածված վնասվածքը գորգի շփման պատճառով քերծվածքներն էին, որին հաջորդում էին կապտուկները և մկանների լարվածությունը: Հարցվածների 23 տոկոսը հայտնել է միզասեռական տրակտի վարակների մասին, 16-ը՝ մեջքի վնասվածքներ, իսկ 11-ը՝ հեշտոցային պատռվածքներ: Հարցվածների 6 տոկոսը սեքսից հետո գանգատվել է թութքից, իսկ հինգ տոկոսը՝ հետանցքի պատռվածքներից։ Հարցվածների երեք տոկոսը ստիպված է եղել բժշկի դիմել առնանդամի կոտրվածքով և ներսում խրված օտար առարկայով։ Եվ երկու տոկոսը կրքի նոպաների մեջ ոսկորներ է կոտրել։

Տղամարդկանց հարցվածների գրեթե մեկ քառորդը խոստովանել է, որ օրալ սեքսի ժամանակ սեքսի հետ կապված վնասվածք է ստացել՝ համեմատած կանանց ընդամենը 16 տոկոսի հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր