Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

05 հուն 2019 10:54

Քաղաքացիներին կոչ եմ անում հանգիստ լինել և չմատնվել խուճապի.Հերթական ապատեղեկատվության մասին

Քաղաքացիներին կոչ եմ անում հանգիստ լինել և չմատնվել խուճապի.Հերթական ապատեղեկատվության մասինՀերթական ապատեղեկատվության մասին
Ամանորի տոնական օրերին առողջապահության նախարարության կողմից սահմանվել է օրական հսկողություն ինչպես ստացիոնար, այնպես էլ պոլիկլինիկական կազմակերպություններ գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդների դիմելիության նկատմամբ։ Ըստ օրական մոնիթորինգի տվյալների՝ հունվարի 4-ի դրությամբ պոլիկլինիկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներին բնորոշ գանգատներով դիմել է 494 հիվանդ, որոնց 95%-ը երեխաներ են։

Ինչ վերաբերում է ստացիոնարներում հոսպիտալացված հիվանդներին, ապա սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 487 և թոքաբորբով 168 հիվանդ։ Բոլոր հիվանդներին ունեն առողջացման դրական շարժընթաց, և նրանցից 97%-ը երեխաներ են։
Հունվարի 4-ին գրիպի նկատմամբ իրականացված 25 նմուշի լաբորատոր հետազոտությունների արդյունքում միայն 10-ում հաստատվել է գրիպ։ Ներկայումս դիտվող իրավիճակն ու շնչառական վարակների աշխուժացումը համահունչ է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնին։
Ինչ վերաբերում է «Im hayastan» անունով կայքի տարածած տեղեկատվությանը՝ իբր հազարավոր մարդիկ սուր շնչառական հիվանդություններով դիմել են պոլիկլինկաներ և դրա պատճառով դասերը կերկարացվեն՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։
Ավելին՝ կառավարությունը գտնվում է արձակուրդում և դեռևս նիստ չի հրավիրվել, հետևաբար ես չէի կարող նման հայտարարություն անել։ Քաղաքացիներին կոչ եմ անում հանգիստ լինել և չմատնվել խուճապի:
Առողջապահության նախարարության կողմից իրավիճակը սուր շնչառական վարակների ու գրիպի առումով վերահսկելի է։
Խնդիրների առաջացման դեպքում նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։
Հ.Գ. վստահեք միայն ճշտված լուրերին։
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր