Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մոտ ապագայում այս կենդանակերպի նշանների համար նոր հնարավորություններ կբացվեն մեկը մյուսի հետևից, բախտը կդառնա հավատարիմ դաշնակից       ՀՀԿ անդամները վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի առիթով հանդիպում են ունեցել Արթուր Վանեցյանի, Վազգեն Մանուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ    

08 հուն 2019 19:50

ՀՀ-ում գրանցվել է խոզի գրիպի 10 դեպք․ ինչպե՞ս խուսափել

ՀՀ-ում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը: 
Նախարարությունից նաև հայտնում են, որ հունվարի 4-ի դրությամբ բուժհաստատություններ դիմած անձանցից 25-ի մոտ նկատվել են գրիպին բնորոշ երևույթներ: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նրանցից 10-պոի մոտ առկա է H1N1:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների hամաձայն` եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է գրիպի և սուր շնչառական վարակների արձանագրումը՝ պայմանավորված նշված հիվանդությունների սեզոնայնությամբ:
Lաբորատոր հաստատված գրիպի դեպքերի 99,6%-ը պայմանավորված է գիպի Ա (H1N1 և H3N2 ենթատեսակ) և 1%-ը Բ-տեսակներով: Նույն իրավիճակն է դիտվում տարածաշրջանի երկրներում:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների և գրիպի առումով իրավիճակն օրինաչափ է, բնորոշ՝ սեզոնին: Ըստ օրական իրականացվող մշտադիտարկման արդյունքների` հունվարի 8-ի դությամբ արձանագրվել է 642 դիմելիություն պոլիկլինիկական կազմակերպություններ: Այսօրվա դրությամբ հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 597 հիվանդ: Արձանագրված դեպքերի 96%-ն արձանագրվել է երեխաների շրջանում: Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապ օգնության կանչերին, ապա արձանագրվել է 130 կանչ: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շրջանառում է գիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը:
Հաշվի առնեով, որ ձմեռային արձակուրդներից հետո դպրոցներում և մանկապարտեզներում վերսկսվել է ուսումնական գործընթացը, ինչպես նաև հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, և գրիպով չհիվանդանալու համար Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում և հիշեցնում է.
-խուսափե´ք  գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք, մնացե´ք տանը, մի՛ հաճախեք աշխատանքի, եթե հիվանդ է ձեր երեխան, թույլ մի տվեք հաճախել դպրոց կամ մանկապարտեզ, 
- եթե հիվանդ եք դուք կամ ձեր երեխան, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ և մի՛ տվեք դրանք ձեր երեխաներին առանց բժշկի ցուցումի, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, 
- հագնվե´ք  և հագցրե՛ք ձեր երեխաներին եղանակին համապատասխան,
- պահպանե´ք և սովորեցրե՛ք ձեր երեխաներին հազի և փռշտալու վարվելակարգը,
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
- հետևե´ք ձեր և ձեր երեխաների անձնական հիգիենային՝ հաճախակի լվացեք ձեռքերը տաք ջրով և օճառով»,-նշված է նախարարության հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր