Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

07 հուն 2019 09:46

Տեսանյութ. «Վառել հայերին». հակահայ հանրահավաք Ղազախստանում.տեղի հայերը վախեցած ու զարմացած են

Տեսանյութ. «Վառել հայերին». հակահայ հանրահավաք Ղազախստանում.տեղի հայերը վախեցած ու զարմացած ենՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ղազախստանում հայերի համար իրավիճակն այնքան է լարվել, որ տեղի իշխանությունները ստիպված են եղել միջամտել: Վերջին տեղեկություններով հետաքննություն է սկսվել ազգային և կրոնական թշնամանք հրահրելու կասկածանքով: Իրավիճակը Ղազախստանի Կարագանդա քաղաքում պայթյունավտանգ է: Ընդդիմադիր ուժերը այս բողոքի ակցիան օգտագործում են մարդկանց դժգոհության ալիքը փողոց հանելու, իսկ առանձին խմբեր` իրենց նեղ շահերի ջրաղացին ջուր ավելացնելու նպատակով: Ադրբեջանի դրոշներով սոցցանցերի օգտատերերին ցավոք …մեկ այլ երկրում հաջողվեց հակահայկական ակցիա հրահրել, որի մասնակիցները վանկարկում էին ծայրահեղական կոչեր, ընդհուպ մինչև՝ վառել հայերին…
Տեղի հայերը վախեցած ու զարմացած են: Ունեւոր հայերի պատկանող սննդի և այլ բիզնես օբյեկտներն արդեն քանի օր է ոստիկանների շուրջօրյա հսկողության տակ են: Ցավալի է, որ ամանորի նախօրեին տեղի ունեցած սպանության դեպքը, որի մեջ ոչ միայն հայեր են կասկածվում, ադրբեջանական ուժերին հաջողվեց օգտագործել ընդդեմ հայերի: Ղազախական մամուլը լի է իրարամերժ եւ աղճատված տեղեկատվությամբ: Ղազախներին հունից հանել է սադրիչների հայտարարությունը, որ սպանությունն իրականացվել է կրոնական կամ ազգային հողի վրա: Ադրբեջանական հրահրիչներից զատ, այլ ներքին խմբեր ևս փորձում են իրենց շահը ստանալ իրավիճակից` կոչ անելով սահմանափակել հայազգի բնակչության քաղաքացիական իրավունքները, մասնավորապես արգելել առանձին գործունեության տեսակներով զբաղվել, մասնակցել ճանապարհաշինարարական պետական գնումներին, վերանվանել ղազախերեն հայերին պատկանող սննդի օբյեկտները և այլն:
Կառավարությանը ժամ առաջ անհրաժեշտ է բոլոր հնարավոր խողովակներով ներազդել իրավիճակի զարգացման վրա, հնարավորինս շուտ հարթել լարվածությունը և ապահովել մեր հայրենակիցների և տեղում գտնվող Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը: Խնդրի բարդության ընկալմամբ հանդերձ, այդ թվում նաև Ղազախստանի քաղաքական ղեկավարության հետ բազմակնճիռ հարաբերությունների համատեքստում, հորդորում եմ շտապ գործողություններ ձեռնարկել վտանգի ծավալների մեծացումը կանխելու համար»:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր