Ախորժակը գալիս է ուտելուց.Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»          Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան       ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարում    

07 հուն 2019 20:10

Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը հրաժարվել է համաներումից

Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը հրաժարվել է համաներումիցarmtimes.com-ի տեղեկություններով, Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը (Հարությունյան) հրաժարվել է, որպեսզի իր նկատմամբ քրեական հետապնդումը համաներման հիմքով դադարեցվի։
Կանեւսկոյը, որը հոկտեմբերի 10-ին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, մեղադրվում է անձնագիր կեղծելուն դրդելու մեջ՝  ՀՀ ՔՕ 38-308–րդ հոդված 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը): Նշենք, որ սույն հոդվածի նկատմամբ համաներումը կիրառելի է: Մեր հարցին ի պատասխան քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյի պաշտպան Վարդուհի Էլբակյանն ասաց, որ թեեւ համաներումը կիրառելի է, սակայն իր պաշտպանյալը հրաժարվել է համաներումից: «Ինքն ընդհանրապես որեւէ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքի հետ, իր մասնակցությունը պետք է բացառվի, որ նման դեպքի ինքը մասնակցի կամ առնչություն է ունեցել, ուստի, այս հիմքով էլ համաներման համար համաձայնություն չի տվել»,- ասաց Կանեւսկոյի պաշտպանը:
Նշենք, որ գործը քննում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ այս գործով երկրորդ մեղադրյալը՝ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Վաղարշապատի անձնագրային բաժանմունքի նախկին պետ Պերճ Խաչատրյանն է: Վերջինս նախկինում դատված է եղել:
Մասնավորապես տեղեկացանք, որ Խաչատրյանը 2017 թվականին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) նախատեսված հանցանքում եւ դատապարտվել ազատազրկման մեկ տարի ժամկետով: Խաչատրյանը Արմավիրի մարզի Այգեշատ գուղի բնակիչ, 18-ամյա Յուրի Դավթյանին ելքի թույլտվություն է տվել` անձնագրում համապատասխան կնիք դնելով:
Մինչդեռ անձնագրայինի պետը դրա իրավունքը չի ունեցել, քանի որ Յուրի Դավթյանը եղել է զինակոչային տարիքի, հետեւաբար չէր կարող լքել երկիրը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր