Դատախազությունը վերացրել է ՔԿՀ-ի որոշումը եւ քրգործ հարուցել

Տեղեկացանք, որ Կոտայքի մարզի դատախազության դատախազը վերացրել է նախապատրաստված նյութերով քր.գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդ. 1-ին մասի հատկանիշներով։
Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնին:
Թե ինչպես է կալանավորի մոտ հայտնվել մկնդեղ եւ որն է եղել նման քայլի գնալու պատճառը, թերեւս պարզ կլինի նախաքննությամբ։