Քաղաքապետարանն ուզում է թույլտվություն տալ պատմական շենքի քանդմանը, փոխարենը թույլատրել 12-հարկանի շենքի կառուցումը          Բախվել են «BYD»-ն, «Mitsubishi Grandis»-ը, «ՎԱԶ»-ը և «Mercedes»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է       Մայիսի 17-ից Երևանի որոշ փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն    

09 հուն 2019 13:47

Երևանում. հայտնաբերվել է տանտիրուհու դին՝ ոտքերը, ձեռքերն ու գլուխը մարմնից անջատված

Երևանում. հայտնաբերվել է տանտիրուհու դին՝ ոտքերը, ձեռքերն ու գլուխը մարմնից անջատվածԱյսօր՝ հունվարի 9-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։55-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի 17 թաղամասի 8-րդ շենքի 1-ին հարկի թիվ 2 բնակարանից ծուխ է դուրս գալիս և անհրաժեշտ է հրշեջ փրկարարների կարիքը՝ պարզելու համար, թե ինչից է առաջացել ծուխը։


Ժամանել են թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր նախ՝ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն, որից հետո հյուրասենյակում՝ հատակին, հայտնաբերել են տանտիրոջ՝ ամբողջովին մոխրացած ոտքերը, աջ ձեռքի մի հատված և գլուխը՝ մարմնից ամբողջովին անջատված։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վարդգես Աթոյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով դեպքի հանգամանքները՝ օպերատիվորեն ժամանել է նաև Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր