ՌԴ -ն պիտի այնքան զգույշ լինի, այլապես Հայաստանն այնքան սահուն կանցնի արևմտյան գոտի, որ Կրեմլում անակնկալի կգան          Վանեցյանն աղմկահարույց հայտարարություններ արեց ԱԱԾ նախկին տնօրենի մասին.Փորձելով թուլացնել ԱԱԾ-ն՝ այս իշխանությունները փորձել են թուլացնել պետության հիմքերը       «Օրենքով գողի» են ձերբակալել. «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿ–ներում «զոն նայողներ» են եղել    

04 մայիս 2021 12:46

Արցախյան վերջին պատերազմի լավագույն դիպուկահարներից մեկը նետվել է Դավթաշենի կամրջից ցած. մանրամասներ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Դավթաշենի կամրջից ցած նետված տղամարդու դեպքից մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, մեզ հասած տեղեկություների համաձայն՝ տղամարդը մասնակցել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմին, եղել է լավագույն դիպուկահարներից մեկը: Իսկ թե ինչու է գնացել այդ քայլին, իրավապահները քննություն են իրականացնում:

Հիշեցնենք՝ shamshyan.com-ը գրել էր մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։

Օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Բադալյանի գլխավորությամբ: Մաշտոցի ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի ինքնությունը, ով 55-ից 60 տարեկան տղամարդ է։ Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր