Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

15 հուն 2019 14:09

Տեսանյութ.ԱՊՊԱ-ն կթանկանա. Բողոքի ակցիա Կառավարության շենքի մոտ

Տեսանյութ.ԱՊՊԱ-ն կթանկանա. Բողոքի ակցիա Կառավարության շենքի մոտ ԱՊՊԱ-ն շուտով թանկանալու է: Այս մասին հայտարարեցին Կառավարության մոտ բողոքի ակցիա անցկացնող ապպահովագրական ընկերությունների աշխատակիցները:
«Մենք  բողոքում ենք ԱՊՊԱ ոլորտում ամիսներ շարունակ տեւող ցածր միջնորդավճարների դեմ, որը շուտով տեղի է ունենալու: Մշտապես մեզ հայտարարում են, որ ոչ մի բան չի թանկանալու, բայց այդպես չէ: ՀԻմա Խնդիրն ինչումն է, տարիներ առաջ ամեն ապահովագրական ընկերություն աշխատում էր իր ծրագրով, ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում էր իր ննախընտրած ծրագրով, որի համար չնչին միջնորդավճար էր վճարվում»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից Սարգիս Ենգոյանը:
Նրա խոսքով` լուծումն իրենք տեսնում է նրանում, որ պետք է հասկանալ, կարող են արդյոք աշխատել նախկին ծրագրով:
«Էս ոլորտում մենք ունենք մի քանի հազար գործակալներ, իսկ էս պահի դրությամբ Հայաստանում ինչ գործարան պետք է բացվի, որ մի քանի հազար ընտանիք կարողանա ապահովի իր օրվա հացը»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր