Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

03 սեպ 2018 15:51

Մեկ միասնական և անվճար հեռախոսահամար պետք է լինի բոլոր ապահովագրական ընկերությունների համար. Տեսանյութ

Մեկ միասնական և անվճար հեռախոսահամար պետք է լինի բոլոր ապահովագրական ընկերությունների համար. Տեսանյութ Հայացք մամուլի ակումբում վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը և Խաչատուրով փաստաբանական գրասենյակի փաստաբան  Գայանե Պապոյանը խոսեցին ԱՊՊԱ ոլարտի չարաշահումների նոր բացահայտումների, ինչպես նաև ապահովագրական  պատահարներում Ճանապարհային Ոստիկանության խնդիրների մասին:
 
Գայանե Պապոյանը նշեց, որ Ապահովագրական ընկերությունները չեն հետևում OSAGO-ի՝ ապհովագրավճարների և վնասի հատուցման սկզբունքին, հակառակը՝ նրանք աշխատում են վճարների հավաքագրման և փոխհատուցումները չվճարելու սկզբունքով. «Ավտովթարի մասին ահազանգը ստացվել է գիշերային ժամին կամ ընդհանրապես չի ստացվել, ապահովագրողները հակառակ պահանջի իրավունքով  ապահովագրված անձից (տրանսպորտային միջոցների սեփականատերերն ու վարորդները) գանձում են վճարված փոխհատուցումների գումարները: Նրանք նոր հիմնավորում են հորինել սուբրոգացիայի (Վնասի հատուցման պահանջի իրավունքն ապահովադրից ապահովագրողին անցնելը). Մինչև 2017 թվականը OSAGO-ով կնքված պայմանագրերում նշվում էր լիազորված վարորդների (ովքեր այդ ավտոմեքենան վարելու իրավունք ունեն) ցանկը: Այժմ ապահովագրական ընկերությունները հակառակ պահանջի սկզբունքով վճարված փոխհատուցումները գանձել ապահովագրված այն անձերից, որոնք OSAGO-ով պայմանագիր են կնքել մինչև 2017 թվականը, սակայն չեն ներառվել  լիազորված անձանց ցուցակում: Այդպես, ապահովագրական ընկերություններն օգտագործում են բոլոր հնարավորությունները՝ վնաստ  չփոխհատուցելու կամ ամեն գնով վճարված փոխհատուցումները վերադարձնելու համար: Մենք առաջարկում ենք՝ բոլոր ապահովագրական ընկերությունների համար զանգերի միասնական տեղեկատվական կենտրոն ստեղծել, որպեսզի մեկ միասնական և անվճար հեռախոսահամար լինի բոլոր ապահովագրական ընկերությունների համար։ Այսինքն՝ թեժ գծի նման մի բան ստեղծվի և հանձնվի հավատարմագրային կառավարման ՃՈ ծառայությանը: Առաջարկն արդեն ներկայացվել է ԱՊՊԱ բյուրոյին և ՃՈ-ին։ Առաջարկի դրական կողմերից մեկը այն է, որ պատահարից հետո վարորդը մի քանի զանգ կատարելու փոխարեն՝ կզանգահարի ընդամենը մեկ հեռախոսահամարով: Շատ հաճախ լինում է, որ զանգահարում են, և ապահովագրական ընկերությունները չեն պատասխանում գիշերային ուշ ժամերի զանգերին։ Նաև վարորդները չեն զանգահարի ՃՈ և ապահովագրական ընկերություն, այլ կզանգահարեն մեկ հեռախոսահամարով, և իրենց օպերատորները կտեղեկացնեն երկուսին էլ»,-նշեց Գայանե Պապոյանը:
 
Արտակ Խաչատրյանն էլ նշեց, որ այդ նախագծով նաև երթևեկությունը կթեթևանա. «ՃՈ-ն գոնե հնարավորություն կունենա խաչմերուկներում կամ տեսախցիկների արձանագրման դաշտում տեղի ունեցած վթարների դեպքում մեքենաները շուտ դուրս բերել։ Այսինքն՝ թեժ գծի աշխատակցի հրահանգով մեքենաներն անվտանգ գոտի դուրս կբերվեն, և երթևեկությունը չի խաթարվի։ Վթարից հետո զանգում են ՃՈ, և ամենաշուտը, որ դեպքի վայր են ժամանում, մեկ ժամն է։ Լինում է, որ 2.5 ժամ հետո են ժամանում։ Դա կապված է վթարների աննախադեպ աճի հետ. Երևան քաղաքում միջին հաշվով օրական 80-100 վթար է գրանցվում: Խստացված ծառայությունը չի նվազեցնում վթարների թիվը: Վթարից խուսափելու տարբեր մեխանիզմներ կան, բայց որ խստացնես, 17 հոգու էլ կանգնեցնես 100 մետրանոց ճանապարհին, եթե 100 մետրն անցավ, 101-րդ մետրին հաստատ մի փորձանք կլինի»,- ասաց Արտակ Խաչատրյանը:
Արտակ Խաչատրյանը մեկ այլ խնդիր ևս նշեց. «Ապահովագրական ընկերությունները կոպիտ խախտում են թույլ տալիս՝ քաղաքացիների նկատմամբ շանտաժի և հոգեբանական ճնշման նպատակով օգտագործելով քաղաքացիների անձնական կյանքի վերաբերյալ ոստիկանության կայքից վերցված տեսանյութեր: Նրանք օգտագործում են բոլոր օրինական և ապօրինի ձևերը` այս տեսանյութերը ստանալու համար, որպեսզի առիթ գտնեն փոխհատուցումը  չվճարելու համար»,- ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր