Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում          Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել       Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է    

21 հուն 2019 12:10

ՄԻՊ-ը ԵԽ նախարարների կոմիտե է ներկայացրել 2-րդ հատուկ դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ վճռի կատարման հետ կապված

ՄԻՊ-ը ԵԽ նախարարների կոմիտե է ներկայացրել 2-րդ հատուկ դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ վճռի կատարման հետ կապվածՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության մեջ առաջին անգամ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե է ներկայացրել հատուկ դիրքորոշում` կապված ազատությունից զրկված անձի առողջության պահպանման իրավունքի հարցով «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կատարման հետ:
ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դիրքորոշման մեջ անդրադարձ է կատարվել նշված վճռի կատարման համար սկզբունքային մի շարք հարցերի, որոնք վկայում են ազատությունից զրկման վայրերում պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ինստիտուցիոնալ փոփոխությունների անհրաժեշտության մասին: Այդ ուղղությամբ Պաշտպանի կողմից արվել են կոնկրետ առաջարկություններ: Այս հարցերի հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը համագործակցում է Արդարադատության նախարարության և Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի հետ:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե դիրքորոշում առաջին անգամ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված ներկայացվել է 2018 թվականի սեպտեմբերի 25-ին:
Պաշտպանը կարևոր է համարում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի իրավունքի գերակայության և մարդու իրավունքների գլխավոր տնօրինության, ինչպես նաև ԵԽ երևանյան գրասենյակի հետ շարունակական աշխատանքը: Այն կարևոր նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների, մասնավորապես՝ իրավաբանության՝ ներպետական օրենսդրություն ու իրավակիրառ պրակտիկա ներմուծելու հարցում:
Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության մասնակցությունը կշարունակվի իրականացվել՝ համագործակցելով նաև պետական համակարգի ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր