Տեսանյութ.3 անչափահաս երեխայիս վերցնեմ, ո՞ւր գնամ, մեզ իրավունք տվեք ապրել․ Մասիվում «կոլցո» օպերացիա է. տներ են քանդվելու          Արցախը տալիս եք թուրքին, ՀՀ-ն տալիս եք ինձ, սա է մեզ արված առաջարկը.Հիմա ի՞նչ անենք երկրո՞րդն էլ տանք, թե՞ քայլ անենք       Ադրբեջանցիների սպառնալիքներն ու հայհոյանքները ռուսաստանցի քաղաքագետի հասցեին՝ Ռ. Վարդանյանի մեդադրանքներին անդրադառնալու համար    

23 հուն 2019 11:57

Կազինոյի արքան, ով ստիպում էր պոռնկությամբ զբաղվել՝ ուժի, խաբեության եւ պարտադրանքի միջոցով, դատապարտվել է 18 տարվա ազատազրկման

Կազինոյի արքան, ով ստիպում էր պոռնկությամբ զբաղվել՝ ուժի, խաբեության եւ պարտադրանքի միջոցով, դատապարտվել է 18 տարվա ազատազրկմանՄանհեթենի դաշնային դատարանը կավատ Լավելեուս Պերսելի նկատմամբ, որը հայտնի էր «Կազինոյի արքան» մականունով, եւ կանանց ստիպում էր պոռնկությամբ զբաղվել, նրանց պարանոցին դաջում էր «կազինո» դաջվածքը, երեքշաբթի դատապարտեց 18 տարվա ազատազրկման, հաղորդել է Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Կավատ Լավելեուս Պերսելը, որը նաեւ հայտնի է որպես «Կազինոյի Արքա եւ Մայք Հիլ», դատապարտվել է 18 տարվաազատազրկման՝ Մանհեթենի դաշնային դատարանում»,-ասվում է» դատախազության հաղորդագրության մեջ։   

Նշվում է, որ սեքս-թրաֆիքինգով զբաղված դատապարտյալը կանանց ստիպում էր պոռնկությամբ զբաղվել՝ ուժի, խաբեության եւ պարտադրանքի միջոցով։ 
Մանհեթենի դատախազ Ջեֆրի Ս.Բերմանը պատմել է, որ Պերսելը՝ «դաժան ու տխրահռչակ գիշատիչը, ֆիզիկական բռնություն եւ ահաբեկում է կիրառել՝ քշելով կանանց սեռական ստրկության՝ սեփական հարստացման նպատակով»:
Առնվազն հինգ տարվա ընթացքում 2012թ.-ից մինչեւ 2017թ., դատապարտյալը զբաղվել է սեքս-առեւտրով եւ բազմաթիվ կանանց շահագործմամբ՝ ողջ երկրում, այդ թվում՝ Նյու Յորքում, Փենսիլվանիայում, Հյուսիսային Կարոլինայում։
«Մեղադրյալը հավաքագրել, հրապուրել,  տեղափոխել, ներկայացրել, ստացել եւ պահել է կանանց՝ փողով սեքսով զբաղվելու համար, նաեւ բռնություն, հարկադրում եւ ահաբեկում է կիրառել»,-ասված է դատախազության հայտարարության մեջ:
Նաեւ նշվում է, որ «օրինակ, ամբաստանյալը խեղդել է իր զոհերից ոմանց, ծեծի ենթարկել եւ սպառնացել, նաեւ՝ առեւանգել իր զոհերից մի քանիսին»:
Դատապարտյալը կիրառել է կոշտ ու դաժան կանոններ իր զոհերի համար։ Նա պահանջել է, որ ամբողջ աշխատած գումարը նրանք տան իրեն, նրան անվանել են «Հայրիկ», չեն խոսել ուրիշ տղամարդկանց հետ, կրել են միայն  որոշակի հագուստ, եւ նրանց պարանոցին նա դաջել է "կազինո» բառը:
Պերսելը կանանց հավաքագրել է սոցիալական ցանցերի միջոցով: Նա օգտագործել է Backpage.com հայտարարությունների կայքը՝ իր «բիզնեսը» գովազդելու համար: Բացի դրանից, դատախազության տվյալներով, «մեղադրյալը հպարտացել է կանանց նկատմամբ բռնությամբ՝ սոցիալական ցանցերում իր հաղորդագրություններում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր