Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

24 հուն 2019 13:31

Տեսանյութ.Նիկոլ Փաշինյանը Euronews-ի հետ զրույցում՝ Հայաստանի «ամենամեծ խնդրի» մասին

Տեսանյութ.Նիկոլ Փաշինյանը Euronews-ի հետ զրույցում՝ Հայաստանի «ամենամեծ խնդրի» մասինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանում բարեփոխումներ են ընթանում: Նրա խոսքով՝ քաղաքական հեղափոխությունը տնտեսական հեղափոխության վերածելու ժամանակն է:
Հեռուստաալիքը նշում է, որ Փաշինյանն իշխանության անցավ 2018թ. մայիսին մի քանի շաբաթ տևած բողոքի ակցիաներից հետո: «Թերթի գլխավոր խմբագիրը, ով 2008-ին անկարգություններ կազմակերպելու համար բանտարկվեց, դրամատիկ հաղթանակ տարավ իշխանության դեմ, ովքեր ղեկավարում էին Հայաստանը 1990-ականների վերջից»,- նշում է հեռուստաալիքը:
Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հեռուստաալիքի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հարկային օրենսգիրք կձևավորվի և կնվազեցվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հարկերը՝ օտարերկրյա ներդրումներ ներգրավվելու հույսով:
Նա նաև հայտնել է, որ կպայքարի աղքատության դեմ:
«Մեր քաղաքացիներին կաջակցենք ձեռնարկատիրական գործունեություն սկսելու գործում և կօգնենք հաղթահարել աղքատությունը, որը մեր երկրի ամենամեծ խնդիրն է»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր