Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

02 փետ 2019 14:50

Ինչո՞ւ հեղափոխություններ չսիրող Կրեմլը հանգիստ վերաբերվեց Հայաստանում իշխանափոխությանը

Ինչո՞ւ  հեղափոխություններ չսիրող Կրեմլը հանգիստ վերաբերվեց Հայաստանում իշխանափոխությանըՀայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակասություններ չի տեսնում Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրման ամրապնդման և զուգահեռաբար Եվրոպական միության հետ սերտ հարաբերություններ զարգացնելու միջև: Այս մասին Փաշինյանն ասել է գերմանական Deutsche Welle-ին տված հարցազրույցում: Իսկ Կրեմլի համբերատար վերաբերմունքը Հայաստանում անցյալ տարվա գարնանը տեղի ունեցած հեղափոխության նկատմամբ նա բացատրում է գարնան իրադարձությունների և այսպես կոչված «գունավոր հեղափոխությունների» միջև եղած սկզբունքային տարբերություններով:
«Մենք չենք պատրաստվում նստել երկու աթոռի, մենք նման նպատակ չունենք,- ասել է վարչապետը:- Եվրոպական միությունը սատարում է մեր ժողովրդավարական բարեփոխումներին և մեր առջև խնդիր չի դնում ընտրություն կատարել Եվրոպական տնտեսական միության և Եվրամիության միջև»: Այդ երկու միջազգային կառույցների հետ հարաբերությունները, նրա խոսքով, միանգամայն թափանցիկ են: «Մենք չենք պատրաստվում մեր հարաբերությունները զարգացնել մի գործընկերոջ հետ՝ ի վնաս մյուսի»,- ասել է Փաշինյանը:
Հարցին՝ ինչո՞ւ Կրեմլը, որը հենց Փաշինյանի գնահատականով, հեղափոխություններ չի սիրում, հանգիստ վերաբերվեց Հայաստանում իշխանափոխությանը, Փաշինյանը կտրականապես հրաժարվել է Հայաստանի իրադարձությունները նույն շարքում դասել այսպես կոչված «գունավոր հեղափոխությունների» հետ: «Մեր հեղափոխությունում ոչ մի քաղաքական նրբերանգ չի եղել,- հայտարարել է նա,- և չի եղել որևէ օտարերկրյա ուժ, որը մասնակցել է և ներգրավվել մեր ներքաղաքական գործընթացներին»: Ընդ որում, Փաշինյանը չի հստակեցրել՝ ինչ «օտարերկրյա ուժ» նկատի ուներ:
DW-ի խնդրանքով թվարկելով հեղափոխության ձեռքբերումները՝ Փաշինյանն ասել է, որ «գլխավոր ձեռքբերումն այն է, որ այժմ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, երկրում արմատախիլ է արված կոռուպցիան, չկան տնտեսական մոնոպոլիաներ, և բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ և իրապես որոշում են իշխանության ճակատագիրը»:   

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր