Տեառնընդառաջ. փետրվարի 14, թե՞ 13

Տոնը քառասնօրյա Մանուկ Հիսուսին տաճարին ընծայման խորհուրդն է, ուստի Հիսուսի ծնունդից հաշված քառասուն օր՝ լինում է փետրվարի 14–ը։ Այս հարցում մարդկանց շփոթության մեջ է գցում Տեառնընդառաջի խարույկը, որը վառվում է փետրվարի 13-ի երեկոյան։ Բանն այն է, որ եկեղեցական կարգի համաձայն օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո։ Հետևաբար, փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո, եկեղեցական կարգի համաձայն, օրը փոխվում է։ Այսինքն Տեառնընդառաջի կրակը վառում են փետրվարի 14-ին՝ ըստ եկեղեցական օրացույցի, թեև աշխարհիկ օրացույցով դեռ 13-ն է։