1995 թվականից հետո ոչ մի անգամ մեր պետական միջոցառումներին չեմ տեսել1-ին,2-րդ եւ 3-րդ նախագահներին
![1995 թվականից հետո ոչ մի անգամ մեր պետական միջոցառումներին չեմ տեսել1-ին,2-րդ եւ 3-րդ նախագահներին 1995 թվականից հետո ոչ մի անգամ մեր պետական միջոցառումներին չեմ տեսել1-ին,2-րդ եւ 3-րդ նախագահներին](https://hayacq.com/uploads/posts/2019-01/medium/1548666830_112.thumb.jpg)
Նա հետաքրքրվեց, թե որտեղ են գտնվում Հայաստանի նախկին նախագահները եւ նշեց, որ որպես քաղաքացի ինքն այս հարցը տալու իրավունք ունի: «1995 թվականի շքերթին մասնակցել ենք բոլորս՝ թե՛ հրամատարները, թե՛ բոլոր ղեկավարները: Սակայն 1995 թվականից հետո ես ոչ մի անգամ մեր պետական միջոցառումներին չեմ տեսել առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահներին: Այսօր մեր Զինված ուժերի կազմավորման օրն է: Այս երկիրը քանի պաշտպանության նախարար է ունեցել: Միայն ներկայիս Դավիթ Տոնոյա՞նն է: Իսկ որտե՞ղ են պաշտպանության մյուս նախարարները: Մենք այսպես ապրելու իրավունք չունենք: Այսպես չի կարելի, քանի որ այս միջոցառումը պետական մակարդակի է: Անկախ մեր հայացքներից, անկախ անձերից, զբաղեցրած պաշտոնից, անկախ աչքերի գույնից, մենք պարտավոր ենք բոլորին հարգանքով վերաբերվել: Լավ, մի՞թե մենք ոչ մի լավ նախագահ չենք ունեցել, որ կարողնայինք նրա կենացը խմել»,- ասաց Վիտալի Բալասանյանը: