Իրանն ԱՄՆ-ի հետ երկխոսությունը շարունակելու որոշում է կայացրել          Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի՝ հոգին կորցրած դիկտատորին       Ռոբերտ Քոչարյանին իրավապահները թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը    

30 հուն 2019 18:20

Քահանան օրենք չի խախտել. Արայիկ Հարությունյան

Դպրոցում գտնվելով՝ քահանան օրենք չի խախտել, այդ հարցով պարզաբանումներ կլինեն։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
«Դպրոցում գործելու է ՀՀ օրենքն ու սահմանադրությունը, լինի քահանա, նախարար թե վարչապետ, պետք է ենթարկվեն օրենքին»,–նշեց նա։
Դիտարկմանը, որ սահմանադրությամբ եկեղեցու դերն ամրագրված է, Արայիկ Հարությունյանը հակադարձեց, որ կա «Կրթության մասին» օրենք, որում բազմաթիվ սահմանափակումներ են սահմանված։
«Քահանան օրենք չի խախտել, ես այսօր երեկոյան «լայվ» կանեմ, ամեն բան կասեմ»,–եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ Արարատի մարզի դպրոցներից մեկն այցելության ժամանակ ԿԳ նախարարը, այնտեղ տեսնելով քահանային, հարցրել էր, թե ինչ գործ ունի վերջինս դպրոցում։ Սա հանրության շրջանում բուռն քննարկումների տեղիք էր տվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր