Ադրբեջանում 3․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել          Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն, վիրավnր կա       9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն, ով քանի մանդատ ունի    

31 հուն 2019 17:50

Կայծակը հարվածել է Հռոմից Մոսկվա թռչող ինքնաթիռին

Կայծակը հարվածել է Հռոմից Մոսկվա թռչող ինքնաթիռինՌուսական ավիաընկերություններից մեկին պատկանող և Հռոմ-Մոսկվա ավիաչվերթն իրականացնող Airbus A320 ինքնաթիռը կայծակի հարված է ստացել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի մամուլի ծառայությանը:
Բարեբախտաբար, ինքնաթիռը կարողացել է շարունակել թռիչքը: Արտակարգ վայրէջքի կարիք չի առաջացել: 
Ավելի ուշ օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել «Շերեմետևո»-ում: Աղբյուրը նշում է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Հայտնի է, որ ինքնաթիռում գտնվող ուղևորների մեծ մասը ՌԴ քաղաքացիներ են եղել:
Վայրէջքից հետո տեխնիկական սպասարկման թիմի աշխատակիցները զննել են ինքնաթիռն ու հայտնաբերել կայծակի հարվածի հետքերը: Օդանավը մի որոշ ժամանակ թռիչքներ չի իրականացնի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր