Ադրբեջանում 3․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել          Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն, վիրավnր կա       9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն, ով քանի մանդատ ունի    

07 մար 2024 16:35

Տեսանյութ. Կայծակը հարվածել է Լոնդոն թռչող ինքնաթիռին՝ օդ բարձրանալուց անմիջապես հետո

Կայծակը հարվածել է Լոնդոն թռչող ինքնաթիռին՝ օդ բարձրանալուց անմիջապես հետոԿայծակը հարվածել է Air Canada-ի ինքնաթիռին՝ Վանկուվերից Լոնդոն թռչելու ժամանակ, հարվածի պահը ֆիքսվել են տեսախցիկները։ Այս մասին հայտնել է CityNews-ը և հրապարակել արտակարգ դեպքի կադրերը։

Ինքնաթիռին կայծակը հարվածել է Վանկուվերի միջազգային օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո:

Ականատեսներից մեկը կայծակի հարվածի կադրերը տրամադրել է հրատարակությանը։

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել մարտի 3-ին։ Կադրերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը թռչում մթության մեջ, իսկ մի քանի վայրկյան անց կայծակը հարվածում է նրան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր