Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

01 փետ 2019 12:40

Կասկածելի հոտ. «Ժասմին» գեղեցկության սրահում հայտնաբերվել է տնօրենի դին

Կասկածելի հոտ. «Ժասմին» գեղեցկության սրահում հայտնաբերվել է տնօրենի դինԵրեւանում, այսօր՝ փետրվարի 1-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել. Ժամը 10։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան 15 շենքի նկուղային հարկում գործող «Ժասմին» գեղեցկության սրահից կասկածելի հոտ է գալիս եւ չի բացառվում, որ ներսում դի լինի։
Shamshyan.com-ի  փոխանցմամբ, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական ջոկատի ծառայողները, ովքեր բացելով վարսավիրանոցի դուռը՝ ներսում հայտնաբերել են կնոջ դի։
Ոստիկանություն ու քննչական բաժինը պարզումեն մահացածի ինքնությունը։ Աղբյուրը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը նշված գեղեցկության սրահի տնօրենն էր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր