Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

01 փետ 2019 15:23

Երևանում նորակառույց շենք է փլուզվել. Կան վիրավորներ

Երևանում նորակառույց շենք է փլուզվել. Կան վիրավորներՀունվարի 31-ին, ժամը 12.22-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից հայտնել են, որ Լեո-Սարյան փողոցների խաչմերուկում գտնվող նորակառույց շենքը փլուզվել է. կա 7 տուժած:
Նշված վայրից տարբեր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 1986 թ. ծնված Վահրամ Գ.-ն, 1991 թ. ծնված Արմեն Դ.-ն, 1998 թ. ծնված Դավիթ Ս.-ն, Գարեգին Բ.-ն, Գևորգ Ա.-ն, 1988 թ. ծնված Գևորգ Ա.-ն և 1970 թ. ծնված Սարգիս Ղ.-ն, ովքեր հայտնել են, որ վնասվածքը ստացել են Լեո-Սարյան փողոցների խաչմերուկում՝ շինարարական աշխատանքներ կատարելիս:


Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 12.00-ին, Լեոյի փողոցի 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի մոտ, կոնտեյներից մարմարե սալիկներ բեռնաթափելու ժամանակ սալիկները շրջվել են, ինչի հետևանքով նշված անձինք ստացել են վնասվածքներ:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր