Տեսանյութ.Արգելվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը Հայաստանից, քրեական հետապնդում է հարուցվել նրա նկատմամբ          Իջևան-Սևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած       «Սաշիկի 50-50»-ի միֆի տակ մնացած Նիկոլը իրական 50-50 է մտել Ալիեւի հետ՝ բոլորիս հաշվին, Հայաստանի հաշվին    

02 փետ 2019 15:30

Մհեր Ենոքյանը չներվեց

Մհեր Ենոքյանը չներվեց1996 թվականի հուլիսին բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի խնդրագրին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացասական եզրակացություն է տվել:
Այդ մասին Առաջին լրատվականի հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Ներման խնդրագիրը բավարարելը կամ մերժելը հայեցողական լիազորություն է և բացատրման պարզաբանման ենթակա չէ»,- նշել է Զեյնալյանը, ապա հավելել, որ հասարակությունը դեռևս պատրաստ չէ վեր կանգնել և առաջնորդվել իրավունքի գերակայության սահմանադրական կատեգորիայով:
«Բոլորը պետք է իմանան, որ ցմահ ազատազրկում պատժաչափը պայմանական է. անձը պետք է մոտիվացված լինի ապրելու և օրինաչափ վարքագիծ դրսևորելու. դա բխում է միջազգային իրավունքից, անձը պետք է իմանա, որ շանս ունի ինչ-որ ժամանակ ազատվելու պատժից. Հայաստանում 20 տարուց հետո ցմահ դատապարտված անձը կարող է հավակնել ներման»,- ասել է Զեյնալյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր