19:29 - Գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը ահաբեկում և սպառնում է իր հրաժարականը պահանջողներին. Ինչո՞ւ է լռում իշխանությունը. Տեսանյութ         18:15 - Ձնահոսքի մեջ ընկածներին դուրս են բերել. Ֆրանսիայի քաղաքացի լեռնագնացը ՊՆ ուղղաթիռում մահացել է      17:48 - Ինչ արագությամբ կընթանան քաղաքական շարժերը` կախված կլինի, թե ինչ արագությամբ կհաջողի կամ կձախողի կառավարությունը    

02 փետ 2019 17:14

Կնոջը հարկավոր չեն ամուսնություն և հարաբերություններ.որն է պատճառը.հոգեբան

Կնոջը հարկավոր չեն ամուսնություն և հարաբերություններ.որն է պատճառը.հոգեբանՏարածված է միֆ, որ ընտանեկան կապերն ամենաշատը կնոջն են հարկավոր, և հենց այդ պատճառով էլ նա պարտավոր է տաքուկ միջավայր ստեղծել տանը, իսկ տղամարդն ընդամենը համաձայնում է ընտանիք ունենալուն և ամուսնությանը։
Իրականում այդպես չէ։ Cluber.co.ua-ի հաղորդմամբ՝ հոգեբան Քրիս Նորմանը համոզված է՝ պնդումը, թե կինը համաձայն է ցանկացած բանի՝ հանուն ընտանիքի և ընտանեկան «շղթաների», նահապետական հասարակության ժառանգությունն է, որը սպառում է իրեն։
Կնոջն ինքնադրսևորում է հարկավոր։ Խնդիրն այն է, որ կնոջը հարկավոր է դրսևորվել։ Բայց քանի որ դեռ 50 տարի առաջ մարդկությունը կնոջը հնարավորություն չէր տալիս ամբողջությամբ զարգանալ հասարակության մեջ, նրան միայն մնում էր ընտրել ընտանիքը։ Այսօր աշխարհը փոխվում է, և կանանց մեծ մասը պատրաստ չէ թողնել աշխատանքը միայն այն պատճառով, որ տղամարդն այդպես է ցանկանում։
Կնոջը երեխաներ են հարկավոր։ Կինը ցանկանում է մայր լինել, երեխաներ ունենալ։ Բայց հիմա դա անելու համար պարտադիր չէ ընտանիք ունենալ։ Ամուսնու բացակայությունն ու երեխայի առկայությունը երբեմն հեշտացնում են կյանքը, քանի որ տղամարդկանց մի ստվար զանգված չի ցանկանում գիտակցել, որ ընտանիքը երկուսի աշխատանքի արդյունք է, և ոչ թե՝ հյուրանոց, որում ներառված է ամեն բան, ուր հանգիստ կարելի է նստել բազկաթոռին, իսկ ծառայի կերպարով կինը պտտվում է շուրջն ու անում ամեն բան։
Կնոջը գումար է հարկավոր։ Մեր տատիկները հաճախ ապրել են տղամարդկանց հետ, քանի որ պետք էր ապրել որևէ բանի հաշվին։ Լիարժեք կարող էր աշխատել միայն տղամարդը։ Այսօր կինը կարող է ինքնուրույն վաստակել կամ ձգտում է հասնել դրան։ Արդյունքում՝ գումարի հարցը փակվում է՝ որպես հարաբերությունների հիմք։ Բայց կան հարուստ տղամարդիկ, հանուն որոն՝շց՝ կանայք շատ բանի են պատրաստ։ Բայց եթե անկեղծ լինենք, կարելի է մատների վրա հաշվել այդ տղամարդկանց։
Կնոջը սեր է հարկավոր։ Կնոջը սեր, հոգատարություն և քնքշություն է հարկավոր, ինչպես տղամարդուն։ Բայց դրա համար ընտանիք ստեղծելու անհրաժեշտություն չկա։ Հոգեբան Քրիս Նորմանը համոզված է, որ այսօր կինն ավելի քիչ է պատրաստ աչք փակել իր նկատմամբ վատ վերաբերմունքի վրա, ներել դավաճանությունն ու տանել մի շարք բաներ, ինչը նախկինում «իմաստություն» էր համարվում։ Կանայք սեր են ցանկանում, և ոչ թե՝ պարզապես տղամարդ իրենց կողքին, որպեսզի հասարակությունը կարծի, թե իրենց մոտ ամեն բան կարգին է։
Մեր օրերում կանայք չունեն հարաբերությունների ու ընտանիքի կարիքն այն տեսքով, որին մենք սովոր ենք։ Կինը լավ զուգընկերոջ, ընկերոջ և կրքոտ սիրեկանի կարիք ունի։ Այս ամենն էապես տարբերվում են իրավիճակից, երբ ամուսնական հարաբերությունները կառուցվում են տան մաքրության ու խոհանոցում սեղանի շուրջ։
Կինը տղամարդու կարիք ունի, ով ևս ցանկանում է ջանքեր ներդնել հարաբերությունների զարգացման համար, և ում համար ընտանեկան կապերը հոգևոր բնույթ ունեն, արժեք են, և ոչ թե՝ տարածք՝ սպասարկող անձնակազմով։ Ընտանիքն իր հին տեսքով այլևս հարկավոր չէ կնոջը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր